Բաժիններ՝

Փրկարարները մարել են «Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին, ժամը 15։25-ին ահազանգ է ստացվել, որ «Ջրվեժ» անտառպարկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։21-ին, մարվել՝ 20։57-ին։ Այրվել է մոտ 2 հա բուսածածկ և անտառածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկի 15 աշխատակից։

Հրշեջ-փրկարարների և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս