Օգոստոսի 13-ին Հիմաչալ Փրադեշի նահանգում հզոր տաղատարափի ժամանակ զոհվել է ինը մարդ, փրկարարները փլատակների տակ ևս ինը մարմին են հայտնաբերել նահանգի մայրաքաղաք Շիմլայում տեղի ունեցած երկու սողանքներից հետո։
Օգոստոսի 14-ին, ժամը 15։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ջրվեժ» անտառպարկի տարածքում հրդեհ է նկատվում։
Կատարվում է նախաքննություն:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Մաուիի ոստիկանությունը հայտնել է, որ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 96-ի։
Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
Կատարվում է քննություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:
Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման համակարգի բնականոն աշխատանքի վրա: Մասնավորապես, օգոստոսի 10-ից խնդիրներ են առաջացել ջրաբաշխ ցանցի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ գոտիների որոշ հատվածներում:
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում հայտնաբերվել է աֆրիկական ժանտախտի 2 օջախ:
Այսօր լրանում է «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգության մեկ տարին: Պայթյունից տուժածների հարազատները այցելել էին դեպքի վայր։
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Այս մասին հայտնում է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։
«Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր:
Միայն վերջին 4 օրում 18 զոհ տրանսպորտային պատահարների հետևանքով, բայց միևնույն է, տարվա վերջում ոստիկանությունը հայտնի իլյուզիաներով մի փոքր թիվ է ցույց տալու, աճը ներկայացնելու է իբրև թե մեկ-երկուսով և այդպես, պարգևավճարները գրպանելով, անցնելու են հաջորդ «հաշվետու» ժամանակահատվածին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին:
Օգոստոսի 14-ին, ժամը 11։29-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Օգոստոսի 14-18-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Առնվազն 21 մարդ է զոհվել Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշի նահանգում հորդառատ անձրեւներից առաջացած ավերածությունների հետեւանքով։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։
Արցախում բնական աճը ընթացիկ տարվա յոթ ամսվա տվյալներով 18,8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ չնայած 2023 թվականի 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը նվազել է 7,9 տոկոսով, իսկ մահվան դեպքերը՝ 23, 6 տոկոսով, այնուամենայնիվ, բնական աճը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել 11 մարդու կյանք խլած ավտովթարի վերաբերյալ։
Հայտնի են Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունները:
Սոնա Թևանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի ներկայացուցիչը նշեց, որ վերջին շրջանում Երևանում ջրանջատումների նորմայից բարձր քանակը պայմանավորված է քայքայված և հին ջրագծերով:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11, վիրավորվել 9 քաղաքացի։
Գյումրիի բժշկական կենտրոնից ԳԱԼԱ-ին մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ:
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շաբաթն սկսվեց ահավոր լուրով՝ Գյումրի-Երևան մայրուղու վրա ողբերգական վթարից 11 մարդ է զոհվել, ևս 6-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» տուրիստական ընկերությանը։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։
Վարակվածներից 268-ը երեխաներ են, 116-ը` մեծահասակ: