Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում պաշտոնապես բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան՝ ամբողջացնելով այցելուների համար նախատեսված նոր ենթակառուցվածքները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Ռիպա» հյուրանոցի խոհանոցում։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի առթիվ։
Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վիրահայոց թեմի հավատացյալների անունից որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։
Տավուշի թեմի հոգևոր դասը՝ թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանի գլխավորությամբ, հավատավոր զավակները, երիտասարդաց, տիկնանց միությունները, վանքապատկան դպրոցների սաները և ուսուցիչները, աշխարհիկ ծառայողները, ծխական խորհուրդների, թեմական պատգամավորական և թեմական խորհրդի անդամները սրտի մեծ ուրախությամբ շնորհավորում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձը՝ մաղթելով Տիրոջ օրհնությամբ արևշատ ու քաջառողջ երկար տարիների կյանք ի պայծառություն Հայոց աշխարհի և Մայր Եկեղեցու՝ ի Հայաստան և ի Սփյուռս։
Հովտային շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճան
Վիճաբանության ժամանակ նշված վայր է մոտեցել Մետաքսյա Հ․-ի ամուսնու եղբայրը՝ 41-ամյա Գևորգ Ա․-ն, ով սկսել է վիճաբանել Հովսեփ Ա․-ի, նրա հոր՝ 51-ամյա Մարտին Հ․-ի և մորեղբոր՝ 35-ամյա Արտակ Ա․-ի հետ։
Տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.3 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում
Ո՜վ հավատացյալներ, անհրաժեշտ է, որ մենք մեր խոսքերում սիրո, զոհողության, արդարության, սրբության և բարության ոգի դնենք, որպեսզի մեր խոսքերով կազդուրիչ դեր կատարենք մեր շուրջը գտնվող մարդկանց համար, և երբ մեզ ունկնդրեն, մեր խոսքերի մեջ զգան շունչն ու ոգին Հիսուսի աստվածային խոսքերի, որ մշտապես և դարեդար պիտի լինեն աստվածային, գերազանց ու աննման խոսքեր:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 5208-ի, իսկ մահացության դեպքերինը՝ 2476-ի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի Հանրային առողջության ազգային ինստիտուտը:
2026 թվականի հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ են տեղի ունենալու Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեվան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենալու Լոռու մարզի Ֆիոլետովո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Գերմանիայի մի շարք շրջաններում գրանցվել են ուժգին ամպրոպներ, որոնք ուղեկցվել են պտտահողմերով և փոթորկալից քամիներով։ Փոթորկի հարվածն ամենից ուժգին զգացվել է Ռայնլանդ-Պֆալցում և Հեսսենում։ Մեկ կին զոհվել է, ևս մի քանի մարդ վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:
Բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը պսակադրվել է: Այս մասին տեղեկանում ենք մարզիկի ինստագրամյան էջի Story բաժնից:
Կառավարության որոշմամբ կապահովվի Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը և նրանց անհրաժեշտ բժշկական օգնությունը ՀՀ առողջապահական հաստատություններում կազմակերպելը։ Այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 16,7 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը։
Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։
Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։
Օգոստոսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից՝ նշելով, որ սեյսմոլոգիական ցանցի կողմից նշված ժամանակահատվածում տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է գրանցվել։
Ըստ լուրերի՝ զինվորները պատժված են եղել և զորամասից դուրս տարածքում, ճանապարհի վրա, վազել են հակագազերով այդ իսկ պատճառով էլ չեն լսել ու նկատել մոտեցող բեռնատարին։
Զինվորները վազելուց են եղել: Դեպքից մի 5-10 րոպե հետո ես հասել եմ, չես կարա պատկերացնես ճանապարհի մեջտեղով, թե եզրով են վազել: Այս մասին Ազատությանը պատմել է Վահան համայնքի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը: «Ինքը եղել է սթափ: Պայմանագրային զինծառայող է, 3 անչափահաս երեխ ունի, 4-րդն էլ՝ կինը հղի է: Լացում էր, իրեն կոտորում էր, ծանր վիճակում […]
Նա եղել է իր սեփական բեռնատարով, որն օգտագործում է գյուղատնտեսական աշխատանքների համար։
Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է:
ՀՀ քննչական կոմիտեում 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ (2025-ին՝ 1.011), որից 567-ը փոխանցվել է 2025 թվականից, իսկ 474-ը վարույթ է ընդունվել 2026 թվականի ընթացքում: