Ամառվա շոգ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց և սողունների հանդիպման հավանականությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրիի «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է սոցիալական գործընկերության փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և նույն զանգվածով կաթուցիչ։
Կենդանաբանական այգու նոր բնակիչները մշտական վերահսկողության տակ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Հատուկ դիզայնով և ուժեղ պաշտպանված նոր կենսաչափական նույնականացման քարտերը հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից: Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Հայ դպրոցական Յուրի Սարիբեկյանը ատոմային սառցահատով կմեկնի Հյուսիսային բևեռ։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը:
Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Վարորդը դեպքի վայրում նշում էր, վթարի մեղավորը եղել է «KIA Forte» մակնիշի ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄԱՆՎԵԼԻ» ԱՁ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Լուսագյուղ, Էջմիածնի խճուղի 15)։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Այս կիրակի՝ հուլիսի 12-ին, նշվում է Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ)։
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում կամուրջների հեծանների մոնտաժման աշխատանքներն իրականացվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի (Launching Gantry) միջոցով։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Հուլիսի 9–ից 10–ն անմիջապես հարավից Հայաստան կներթափանցեն արևադարձային տակ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում, հուլիսի 8 համեմատ, ջերմաստիճանը կբարձրանա 6-ից 8 աստիճանով։ Այս մասին հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Այսօր՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով 15:15), աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 365.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368.50 դրամ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21…+23 աստիճան։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Իսլամական հեղափոխության զոհված առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի դագաղով ինքնաթիռը ժամանել է Իրաք, որտեղ տեղի կունենան նրա հիշատակին նվիրված սգո միջոցառումներ։
Մեծ նշանակություն ունի անունը, որը մարդիկ ընկալում են՝ որպես կոչում: Աստվածաշնչում մենք տեսնում ենք ոչ թե պարզապես հատուկ անուններ, այլ դրանց մեջ տեսնում ենք տվյալ անձերի կենսագրությունները, նրանց էությունը, նկարագիրը, անհատականությունը։ Օրինակ՝ Աբրահամ, նշանակում է՝ ժողովուրդների հայր:
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ երկրի գյուղատնտեսական արտադրանքն առաջին անգամ գերազանցել է 80 միլիարդը՝ հասնելով 83.2 մլրդ դոլարի։
Իշխանությունները ճգնաժամ են ստեղծել Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ գյուղմթերքի արտահանման համար ու հիմա «հերոսաբար» պայքարում են դրա դեմ։ Աջ ու ձախ պետական բյուջեից փողեր են բաժանում, որպեսզի մեղմեն իրենց բերած ճգնաժամի հետևանքները։
Հունիսի 29-ից հուլիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3197 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 106 ավտոմեքենա
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է:
Կիպրոսի Հանրապետությունը ներկայացնող ճանապարհորդների խումբը հաջողությամբ բարձրացել է Արագած լեռան հյուսիսային գագաթը (4090 մ), որը Հայաստանի ամենաբարձր կետն է և երկրի կարևորագույն ազգային խորհրդանիշներից մեկը։
Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշումն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը՝ մերժելով քաղաքական ուժերի դիմումները։
Ատլանտյան օվկիանոսի վրա արդեն ձևավորվել է շոգի նոր ալիք, Պորտուգալիայում և Իսպանիայի հարավում սպասվում է մինչև 43°C ջերմաստիճան, Ֆրանսիան և Բենիլյուքսի երկրները պատրաստվում են շոգի հերթական ալիքին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու և կազմավորման 5-ամյակի առթիվ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողներին՝ պարգևատրել, իսկ Պարեկային ծառայության մի խումբ պարեկների հանձնել է առաջին սպայական կոչումներ։
Վրացական մամուլը փոխանցում է Ադրբեջանի երկաթուղու տեղեկատվությունը՝ վագոնների ավելացման արդյունքում յուրաքանչյուր չվերթին հասանելի կլինի լրացուցիչ 104 ուղևորատեղ, իսկ յուրաքանչյուր չվերթի ուղևորատեղերի քանակը կավելանա մոտ 60 տոկոսով՝ 178-ից հասնելով 282-ի։ Ավելացումը կլինի հուլիսի 10-ից՝ Բաքու-Թբիլիսի-Բաքու գնացքներին ևս երեք վագոն կավելանա։ Լրացուցիչ վագոնների տոմսերի վաճառքը սկսվել է այսօրվանից։