Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ։
Չինգիզ խանը սոսկ դաժան նվաճող չէր: Նա միավորեց իրար դեմ պատերազմող մոնղոլական և թյուրքական ցեղերը՝ ներդնելով «Յասա» օրենսգիրքը: Նրա կառավարման ժամանակ մարդիկ պաշտոններ էին ստանում ոչ թե ծագման, այլ անձնական քաջության ու տաղանդի համար: Նա ներդրեց փոստային կապի համակարգը, ույղուրական գիրը և ապահովեց Մետաքսի ճանապարհի անվտանգությունը՝ կամրջելով Արևելքն ու Արևմուտքը:
Սակայն այստեղ կա ավելի հետաքրքիր և միաժամանակ խոսուն հանգամանք՝ անձնական վիրավորվածությունը ներկայացվում է որպես գաղափարախոսություն, իսկ անձնական խնդիրները՝ որպես «եկեղեցական ճգնաժամ»։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։
Չենք բացառում, որ դեպքի պահին ռեկտորը մտահոգ է եղել ու մտացրիվ. ի վերջո, մեր տեղեկություններով՝ վերջերս Պետական վերահսկողության ծառայությունն է եղել ՇՊՀ-ում, փաստաթղթեր են տարել, ու դա ազդել է ռեկտորի վրա:
Այսօր մենք համ ունենք մեծ պատասխանատվություն համ էլ մեեծ սպասելիքներ մեր ժողովրդի կողմից, որոնք երբեմն համեմվում են դժգոհություններով, չէ որ մեր ժողովուրդն էլ հավես չունի սպասելու այս իշխանության փոփոխության ուշացմանը, ուզում է այսօր և հիմա:
Օգոստոս 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դեռևս նախորդ տարի «Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, խոսել էր ԴՆԹ-ներին առնչվող խնդիրների մասին:
OpenAI-ը թողարկել է ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմը, որը ուսուցման և անվտանգության շուրջ է կառուցվել, գրում է AP-ն։ Այս ռեժիմն ավելի խիստ սահմաններ է սահմանում հարաբերություններում. մոդելն իրեն ընկեր չի կոչի, չի ակնարկի անձնական զգացմունքների մասին կամ օգտատիրոջը չի ներշնչի, որ գիտակցություն ունի։
Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչներն ահազանգել էին, որ 10 օրից ավելի է՝ դիմակավորված «ուրվական» է շրջում գյուղում, ով գիշերային ժամերին քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին։
Քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։
Օգոստոսի սկզբներին կողոպուտի վերաբերյալ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց մի քանի ահազանգ․ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում և Եղիշե Թադևոսյան փողոցում տարեց երեք կանանց պարանոցներից պոկել-տարել էին ոսկյա շղթան։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ին և 21-ին՝ ժամը 09.00-ից մինչև 19.00, փակ է լինելու Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։
Ձեզ հիասթափեցնեմ՝ մարդիկ այսօր էլ են անշարժ գույքը վաճառում առողջական հարցերը լուծելու համար. Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված երկու արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։
Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։
Համալիրի աշխատանքները դադարեցվել են՝ մինչև խախտումների վերացումը։
Երբ առաջին անգամ հանդիպեցի Սամվել Կարապետյանին, ինձ անմիջապես գրավեց նրա ներքին զուսպ ուժը․ նա այն տեսակն է, ում մասին խոսում են ոչ թե բարձրագոչ հայտարարությունները, այլ՝ լռելյայն արված գործերը, մարդկանց մեկնած ձեռքն ու ստանձնած պատասխանատվությունը:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Ucom-ը ներկայացնում է «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկը՝ հնարավորություն տալով հատուկ պայմաններով և լրացուցիչ առավելություններով ձեռք բերել նոր Samsung Galaxy A27 5G սմարթֆոնը։
Այս ավանդույթը շարունակվում է նաև այս տարի․ այսպիսով, օգոստոսի 18-ը երկրորդ տարին անընդմեջ նշանավորվում է երեխաներին և երիտասարդներին ուղղված կրթական ու մշակութային նախաձեռնություններով։
Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս. գրում է Shamshyan.com-ը։
Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է 2028 թվականին նախատեսված՝ INSARAG-ի միջազգային վերաորակավորմանը։ Թիմի պատրաստվածությունը ստուգելու նպատակով օգոստոսի 10-ից 13-ը Գյումրիում անցկացվել է 36-ժամյա վարժանք՝ Շվեյցարիայից ժամանած մենթորների մասնակցությամբ։
Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։46-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օձուն բնակավայրի 13-րդ փողոցի տներից մեկում։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.1 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.29 դրամ:
Գյումրիից դեպի մոսկովյան «Վնուկովո» օդանավակայան ավիաչվերթը հետաձգվել է քաղաքում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։ Տեղեկությունը ներկայացված է օդանավակայանի առցանց ցուցատախտակում։