Սեպտեմբերի 3-ին, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։
Օգոստոսի 27-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 18։50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող «Ակբա» բանկի մոտակայքում, երբ Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վրեժ Ս․-ն, 18-ամյա Հակոբ Ա․-ն, 17-ամյա Հ․ Պ․-ն և նրանց ևս մեկ ընկեր քայլելիս են եղել, մոտ 20 տարեկան մի երիտասարդի և ընկերոջ միջև, միմյանց երկար նայելու հարցի շուրջ, վիճաբանություն է առաջացել։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (ՀՎՀՀ՝ 01383906, հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/15)։
ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վանաձորի 25-ամյա բնակիչը տնային կալանքի տակ գտնվելիս զբաղվել է հանցավոր գործունեությամբ։
Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Հմայակ Մեհրաբյանի անվան Գանձաքարի միջնակարգ դպրոց և Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց։
Արդեն տևական ժամանակ է՝ «Georg X» կեղծանվամբ հանդես եկող բլոգերը, որը սոցիալական ցանցերում աչքի է ընկնում Նիկոլ Փաշինյանի իշխանության և իշխանական օրակարգի ակտիվ պաշտպանությամբ, փորձում է ներկայանալ նաև որպես քաղաքագետ։
Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 5-7 աստիճանով։
Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալի ավելացման, դրա անվանացանկի ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ
2026 թվականի օգոստոսի 21-ին ամփոփվել են «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների ծրագրի 2026-2027թթ. ուսումնական տարվա արդյունքները։ Մրցութային փուլերի ավարտից հետո ընտրվել են ծրագրի հաղթողները, ովքեր հնարավորություն կստանան շարունակելու իրենց մասնագիտական և առաջնորդական զարգացումը՝ օգտվելով ծրագրի կրթական և կարիերայի հնարավորություններից։
Պատարագը կմեկնարկի 11։00-ին և կավարտվի 14։00-ին։ Հավելենք, որ 2010-ից ի վեր արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ։
Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր երևույթներից է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՜մ Նրանից պատգամ ստացել, կա՜մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար: Ճշմարիտ մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին ծայրաստիճան հավատարիմ լինելն է:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով։
Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով բանաստեղծություն է հրապարակել:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս տարի սեպտեմբերին ընդառաջ դպրոցական պայուսակներ, անհրաժեշտ գրենական պիտույքներ չի նվիրում։ Դրա պատճառը սպասվող ՏԻՄ ընտրություններն են։ Այս մասին հրապարակված տեսանյութում ասում է հիմնադրամի փոխտնօրեն Հերմինե Ղազարյանը։
«Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-5–ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 365 դրամ:
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ․
Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դադարեցրվել են դատավոր Արմեն Ներսիսյանի լիազորությունները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Բոլշևիկները համոզում էին, որ պրոլետարիատին երջանիկ են դարձնելու՝ հողը կուլակից խլելով ու գյուղացուն տալով, գործարանները բուրժուաներից խլելով ու բանվորին տալով։ Խլեցին, բայց չտվեցին։ Պրոլետարն էլ երջանիկ չդարձավ։ Գուլագներում երջանկություն չկա։
Սե՛ր ունեցեք Աստծու, մարդկանց, ընտանիքի, բարեկամների, թշնամիների հանդեպ, և դուք աշխարհի ամենաերջանիկ ու ամենաուրախ մարդը կլինեք նույնիսկ ձեր տառապանքների և հյուծող ու ճնշող ցավերի մեջ:
Թուրքիայում հուլիսին գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0․5 տոկոսային կետով և կազմել 8․1 տոկոս։ Նախորդ ամսում՝ հունիսին, այս ցուցանիշը կազմում էր 7․6 տոկոս։
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տներից մեկում դի կա։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշենի անցակետ։
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնու են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է Առողջության ապահովագրությունում առկա խնդիրները վեր հանելու և լուծումներ առաջարկելու հնարավորությունները։
«Կարգավորող մարմինը OpenAI-ի կողմից մշակված ChatGPT չաթբոտը ճանաչել է որպես շատ մեծ առցանց որոնողական համակարգ (VLOSE), իսկ Reddit ինտերնետային ֆորումը և Roblox խաղային հարթակը՝ շատ մեծ առցանց հարթակներ (VLOP)՝ համաձայն թվային ծառայությունների մասին օրենքի»,-ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։