Հուլիսի 1-ին՝ ժամը 16։46-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրի Բարեկամության փողոցում գտնվող պահեստում։
Հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Հակոբ Հակոբյան փողոցի 3 հասցեում գտնվող «Մերգելյանի» անվան ինստիտուտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com–ը։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ և գործողությունների փոխլրացմամբ, «Բագրևանդ» թաղամասի տարածքում ստեղծել են հանցավոր կազմակերպություն և իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։
Հուլիսի 1-ին՝ ժամը 19։56-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին շան հետ իջել է Գեղամասար բնակավայրի հարակից անտառ՝ Սևանա լճի ափ, քաղաքացու հետ կապը ընդհատվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սյունիքի Նռնաձոր գյուղ տանող ճանապարհի կառուցումը հայտարարված ժամկետում չի ավարտվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368.5 դրամ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 30-32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +25…+27 աստիճան։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան հաղորդմամբ՝ Հեմեր քաղաքում գողացել են Ալեքսանդր Պուշկինի արձանը։
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2026 թվականի հունիս ամսին ծնվել է 75 երեխա՝ 45 տղա և 30 աղջիկ։
Ո՜վ հավատացյալներ. այս հիշատակվածների՞ց եք. երջանի՞կ եք: Չեմ կարող կարդալ ձեր սիրտը, բայց գիտեմ, որ բոլորդ էլ տենչում եք երջանկության:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի տարբեր շրջաններում երկրաշարժերի շարք է արձանագրվել։ Ամենաուժեղ ստորգետնյա ցնցումն ունեցել է 3,6 մագնիտուդ, վկայում են Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալները։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 13-28-ը Արզնի համայնքում գործող լողափնյա վոլեյբոլի ակադեմիայում կայացել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը,որին մասնակցել են տղամարդկանց 10 և կանանց 8 թիմեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Եվրոպացի դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակում այսօր ներկայացվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նոր պաշտոնական կայքը։
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Ջրանջատումների մասին ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ veolia.am կայքից »,-ասված է հաղորդագրության մեջ:
Գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննությամբ հայտնաբերվել է 19 կապ պղնձե հաղորդալար և սանդուղք։ Հանգամանքները պարզվում են։
Վենեսուելայի իրավասու նախագահ Դելսի Ռոդրիգեսը հուլիսի 1-7-ը ազգային սուգ է հայտարարել երկրում՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան գրառում է կատարել սոցիալական ցանցում։
«Հուլիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում կկատարվի մեր թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը»,- հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից։
Այս միտքն այսօր արտահայտել է վարչապետը՝ հրապարակային մի ելույթի ժամանակ։ Թվում է՝ արդարացի միտք է։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է արել ութ տարի իշխող կուսակցությունը՝ արդարադատությունը ժողովրդի լայն խավերին հասանելի դարձնելու համար։ Եվ արդյո՞ք արել է, թե՞ հակառակն է արել։
Այդ վստահությունն է, որ ձևավորում է օրենքի հեղինակությունը, պետության և հասարակության միջև ստեղծում պատասխանատվության, անվտանգության և իրավական կանխատեսելիության վրա հիմնված կապ: Վստահության ձևավորումը տարերային գործընթաց չէ, այն օպերատիվ աշխատողի, ոստիկանի, քննիչի, դատախազի և դատավորի ամենօրյա հոգատար, հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել Շիրակի մարզ, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Հառիճ գյուղում գտնվող Հառիճավանք վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայումն ու մաքրումը։
Այսօրվանից ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվում է հանրապետության ամբողջ տարածքում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ստորև ներկայացված են մի շարք կարևոր փաստեր նոր համակարգի մասին։
Թուրքիայի Տրապիզոն նահանգում ԱԹՍ է ընկել՝ հագեցած 5 կգ պայթուցիկով, հայտնում է Sabah-ը։ Ըստ մասնագետների նախնական գնահատման՝ անօդաչուն Ուկրաինայի ԶՈՒ-ին է պատկանում։
Քաղաքացիական օրենքսգրքում 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել էր որոշակի ժամկետ՝ մինչեւ օրենքի փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու եւ օրիանականացման դիմելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Արմեն Գյոզալյանին ազատել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։ Նշենք, որ այս այցն առաջին պատասախան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո. գրում է Ermenihaber-ը։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը և Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպել էին շրջայց դեպի Ամուլսարի հանք՝ տեղում օպերատորներ պատրաստող վարժական կենտրոնի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։