Նախաքննական մարմնի նման գործելաոճն ու նրա կողմից պարբերաբար խոչնդոտների հարուցումը հանրության համար միանշանակ լինելու են հասարակական ճնշումները մեծացնելու հրավեր:
Տանից դուրս գալուց առաջ նա իր հարևանից պարան էր ուզել` պատճառաբանելով, որ այն անհրաժեշտ է իրեն` ցախը կապելու համար:
Մայիսի 6-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մի դեպքի վերաբերյալ:
Երևան քաղաքի բնակիչ Սերոբ Հրաչիկի Բոզոյանը, որը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում 2012թ. մայիսի 4-ին կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից 2012թ. մայիսի 3-ին ստանալով երկինք բաց թողնելու համար նախատեսված 7.000 հատ փուչիկներ լիցքավորելու պատվեր, սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական (մեթան) գազով:
Սպիտակի Ջրաշեն գյուղից 18-20 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանը հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, իսկ այնտեղից տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, որտեղ և մահացել է:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, նա ցանկացել է «ՊԱԶ» մակիշի ավտոբուսի ընթացքի ժամանակ Չորաթան գյուղի մոտ իջնել բաց դռնից, սակայն վայր է ընկել և ստացել վնասվածքներ:
Երևանում օգոստոսի 03-ից 06-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 07-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
: Մեր կորուստները եղել են ջերմատներում, որտեղ պոմիդոր է տնկված եղել: Այն էլ, բերքն արդեն մի քանի անգամ հավաքված է եղել, վերջին բերքահավաքի ընթացքում է գրանցվել միայն բերքի կորուստ: Մենք կատարել ենք ուսումնասիրություններ Մասիսի շրջանում:
Երևանի քաղաքապետարանի այս «առաջարկը» հակադրում է անհակադրելին` Համազգային թատրոնը, որպես մշակույթի հիմնատարր, և մյուս կողմից քաղաքային մշակույթի անօտարելի մաս կազմող պուրակն ու Երևանի գլխավոր հատակագիծ-օրենքը:
Այն ծխողների մոտ, ովքեր ծխում են քնից արթնանալուց անիմջապես հետո, ուղեղի քաղցկեղի հավանականությունն ավելանում է մոտ 60 տոկոսով: Նման եզրահանգման են եկել ամերիկյան «Penn State» բժշկակական կենտրոնի գիտնականները, ովքեր պնդում են, որ առավոտյան ժամերին ծխելը մի քանի անգամ ավելի մեծ վնաս է հասցնում օրգանիզմին:
Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը գնել է Կապանի մսի կոմբինատը: Այս օրերին կոմբինատի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ:
Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկման է դրվել ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի N 453-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի` փոփոխություն կկատարվի հաշմանդամներին լսողական սարքերի տրամադրման կարգում:
«Արմավիա» ընկերությունը այսօր ժամը 14:01 իրականացրել է Երեւան-Հալեպ-Երևան լրացուցիչ առաջին չվերթը:
Օգոստոսի 3-ին, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կոմիտաս պողոտայի 14-50 ու Ա. Խաչատրյան փողոցի 26, 26/1, 26/2, 26/3 շենքերի, Փափազյան փողոցի 18-22 և Վաղարշյան փողոցի 13-18 շենքերի (իրենց կոտորակներով), Գ. Արծրունի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Մասիսի շրջանի Նոր Գետաշեն գյուղի բնակիչներն առանց ջուր են մնացել: Գյուղի ջրամատակարարման խողովակների փտած լինելու պատճառով ամբողջ ջրահամակարգը քանդվել է՝ նորը տեղադրելու պայմանով:
«Ընդհարումներ շատ են եղել՝ նույնիսկ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Բազմիցս բարձրացրել ենք ջրի որակի խնդիրը: Ինչ վերաբերում է «ԲԱՄՕ Մետալ» ընկերությանը, ապա պետք է նշեմ, որ ամեն ինչ անելու ենք այդ ընկերության գործունեությունը կասեցնելու համար, և թույլ չենք տալու, որպեսզի այս իրավիճակը շարունակական լինի»:
Արարատի զորամասում գրանցվել է միջադեպ. ըստ զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանի հայտարարության՝ «մարտական հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից»:
«Արմավիայի» փոխանցմամբ` Երեւանից Հալեպ ուղեւորների թիվը ժամը 16:00-ի դրությանբ կազմում է 47 մարդ: Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը իրականացվում է 50 տեղանոց SAG-200 օդանավով :
Հ ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքարի» գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, և եթե նախկինում քրեական օրենսգրքի մեկ հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ` երեք:
Մխիթար Ալումյանը հետագայում ինչո՞ւ է այլափոխել իրողություններն ու այսօր կատարվածի միանգամայն այլ պատկեր է ներկայացնում՝ իր խղճի, գուցե նաև հիշողության խնդիրն է:
Օգոստոսի 2-ից ուժի մեջ են զինծառայողների դրամական օգնության և պարտադիր պետական ապահովագրության գումարների` կառավարության որոշմամբ վերանայված չափերը:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Շտապօգնության աշխատակիցների կողմից վարորդին եւ ուղեւորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Գործերի 50%-ում ամբաստանյալներն եղել են շարքայիններ, 10%-ում` կրտսեր սերժանտներ, 6% -ում` ավագ լեյտենանտներ: Նվազագույն թիվ են կազմում այն գործերը, որոնցով ամբաստանյալներն ունեցել են փոխգնդապետի կամ ավագ ենթասպայի զինվորական կոչումներ:
ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ին, ժամը 23:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա մի տղա, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում, վիճաբանության ժամանակ վայր ընկնելու […]
Հրազդանի կիրճում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրում երեկ` օգոստոսի 1-ին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Դավիթ Հայրապետյանը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:
2012թ. օգոստոսի 1-ին, ժամը 17:00-ին, նրանք չեն ներկայացել ՀԿԳ քննության վարչություն: Չներկայանալու պատճառը պարզելու նպատակով քննչական խմբի ղեկավարը նույն օրը` ժամը 17:44-ին և 18:05-ին զանգահարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին, սակայն երկու դեպքում էլ նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին և որևէ կերպ չեն տեղեկացրել չներկայանալու պատճառը:
Աղջկա պայուսակի մեջ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կաթնագույն զանգվածով:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկելու է «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և Ռազմավարության իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը: