
Ինչու են Հայաստանի եզդիները Մանվել Բադեյանի համար զուգարանի թուղթ բերել (տեսանյութ)

Սինջար եզդիական միավորման ներկայացուցիչները այսօր հավաքվել էին Ազգային ժողովի դարպասների մոտ՝ բոլոր եզդիների անունից դժգոհելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի դեմ: Հավաքվածները իրենց հետ բերել էին նկար՝ ավանակի և զուգարանի թղթի պատկերով, որը պատրաստվում էին հանձնել պատգամավորին: «Զուգարանի թուղթը բերել ենք, քանի որ ինքը չունի բերան, իրանը այլ օրգան ա… Բերել ենք, որ ձայներ հանելուց հետո մաքրի, քաղաքակիրթ աշխարհում օգտագործում են էս: Եթե ինքն էդքան հասկացողություն չունի, որ վիրավորում է մեկ ազգի, ուզում ենք, որ ներողություն խնդրի»,- հայտարարեց Եզդիների միավորման նախագահ Բորիս Թամոյանը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի և մի քանի լրագրողների միջև: Երբ լրագրողները ՀՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվել էին, թե «Ինչ, Որտեղ, Երբ» խաղն ինչո՞ւ է հեռարձակվում ռուսերենով, արդյո՞ք դա օրենքի խախտում չէ՞, պատգամավորը զայրացել էր և պատասխանել. «Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»:
Տեսանյութը` Յոթ Օր-ի: