
Սպիտակի ճանապարհին բեռնատարներն արգելափակվել են ձյան մեջ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.45-ին տեղեկություն է ստացվել, որ, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի (Մ3) 15-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով արգելափակվել է 3 բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ արգելափակվել են «Իվեկո» մակնիշի ZMS890 , «ԶԻԼ-131» մակնիշի AA8843MX և «ԶԻԼ-131» մակնիշի GWG948 պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաները:
Մեքենաները Սպիտակի ՃՇՇ-ի աշխատակիցների օգնությամբ դուրս են բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն