Բաժիններ՝

«Փաստորեն էս հարցում էլ Ամերիկայի գաղութն ենք». Արմեն Աղայան

«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կենսաթոշակային նոր համակարգին.

«Փաստորեն էս հարցում էլ Ամերիկայի գաղութն ենք: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կառուցելու գործում, որն ուժի մեջ է մտնելու 2014թ.-ի հունվարից:

Նոր կենսաթոշակային համակարգը հնարավորության կընձեռի ՀՀ քաղաքացիներին երաշխավորել ֆինանսապես ապահով ծերություն` եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման, այդ թվում` մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում խնայողություններ կատարելու միջոցով. մի հասկացություն, որը նոր է Հայաստանի համար»,-գրել է նա և հիշեցրել սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի շրջանակներում տեղի ունեցած «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովովը, որն ամփոփել էր այդ ծրագրի եռամյա գործունեությունը և ներկայացրել Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլիարդը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից և կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող տեղական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Համաժողովի մասին ներկայացնող հաղորդագրության http://www.plm.am/hy/news/5-project-news/142-pension-conference-wraps-up-results-of-the-usaid-pension-reform-project մեջ նշված էր.

ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի առաջնային նպատակն է աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը, ամրապնդել ծերության տարիների եկամտի կառավարման համակարգը և բարձրացնել աշխատաշուկայի մրցունակությունը:

2009-2012թթ.-ին ԿԱԲԾ-ն աջակցել է ՀՀ կառավարությանը, անհատներին, տնային տնտեսություններին և համայնքներին առավել արդյունավետ կերպով կառավարել սոցիալական ռիսկերը, ինչպիսիք են ծերությունը, կերակրողին կորցրածների կացությունը, հաշմանդամությունը և գործազրկությունը:

Ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կառուցելու գործում, որն ուժի մեջ է մտնելու 2014թ. հունվարից:

Նոր կենսաթոշակային համակարգը հնարավորության կընձեռի ՀՀ քաղաքացիներին երաշխավորել ֆինանսապես ապահով ծերություն` եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման, այդ թվում` մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում խնայողություններ կատարելու միջոցով. մի հասկացություն, որը նոր է Հայաստանի համար:

Ծրագիրն աջակցել է ՀՀ կառավարությանը աշխատաշուկայում ակտիվ ծրագրերի ներդրման գործում, ինչպիսիք են` աշխատանքի ակումբները և գործատուների խորհուրդները, մեծ ուշադրություն հատկացնելով միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս