Քաղաքապետն սպառնում է ուղևորափոխադրողներին զրկել լիցենզիայից
Մամուլում հայտնված տեղեկությունները, թե ուղևորափոխադրող ընկերությունները ձյան գալուն պես դիտավորյալ երթուղիներում նվազեցրել են տրանսպորտի քանակը, հաստատել են նաև քաղաքապետարանի պաշտոնյաները:
Քաղաքապետարանի տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «ձյան տեղումներով պայմանավորված՝ ուղևորափոխադրումներ իրականացնող որոշ ընկերություններ սպասարկումն իրականացրել են ոչ լիարժեք մեքենաքանակի ապահովմամբ»:
Ի պատասխան՝ քաղաքապետը հանձնարարել է երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել խորհրդակցության և խստորեն նախազգուշացնել՝ կատարել ստանձնած պայմանագրային պարտավորությունները:
«Ոչ պատշաճ սպասարկում իրականացնելու որևէ պատճառաբանություն մեր կողմից ընդունելի չի կարող լինել՝ հատկապես հաշվի առնելով, որ դա պայմանագրային պարտավորություն է, ինչը ենթադրում է նաև շատ որոշակի պատասխանատվություն, ընդհուպ լիցենզիայից զրկում, եթե ընկերությունը պատշաճ սպասարկում չի իրականացնում: Խստորեն նախազգուշացրեք բոլորին, որ կատարեն ստանձնած պարտավորությունները և չփորձեն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորել իրենց գործունեությունը: Խստորեն հետևեք, որպեսզի ապահովվի անհրաժեշտ մեքենաքանակ և որ երթուղիները սպասարկեն սահմանված ժամանակացույցով»,-ասել է Տարոն Մարգարյանը:
Մանրամասները այստեղ`