
ՍԴ. Հայցվորին ներկայացվող պահանջը հակասում է Սահմանադրությանը

2014թ. հուլիսի 1-ից ՀՀ վարչական դատարան դիմող հայցվորները ստիպված չեն լինի հայցադիմումին կցել հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողի և գործին մասնակցող այլ անձանց ստանալը հավաստող փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Սահմանադրական դատարանն այսօր, քննության առնելով քաղաքացի Էդուարդ Խաչիկյանի դիմումի հիման վրա գործը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, որով սահմանված է վերոհիշյալ պահանջը, «ստանալը հավաստող փաստաթղթեր» ներկայացնելու պահանջի մասով ճանաչեց Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր: Միաժամանակ, ՍԴ-ն որոշեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014թ. հուլիսի 1-ը:
Ըստ ՍԴ-ի որոշման՝ դա, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի որոշման հրապարակման պահին անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմի վերացման իրավական անվտանգությունը:
Բացի այդ, անհրաժեշտ է հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքով սահմանված պատշաճ կարգով ուղարկելու պահանջի և գործի քննության ամբողջ ընթացքում կողմերի համար հավասար հնարավորություններ ապահովելու իրավական համարժեք երաշխիքների հստակ և համակարգված օրենսդրական համակարգում:
Մանրամասները այստեղ`