
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետը նշանակվել է, բայց գաղտնի է պահվում

Այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն արդեն նոր ղեկավար ունի, «Փաստինֆո»-ին հաջողվել է տեղեկանալ միայն այդ շրջանի ղեկավարի աշխատակազմից:
Ու թեև կայքին պատասխանող աշխատակիցը վստահեցրել է, որ նոր ղեկավարն իրենց պաշտոնապես արդեն ներկայացվել է և արդեն անցել աշխատանքի, քաղաքապետարանից այս հարցի պատասխանն ստանալ այդպես էլ չի հաջողվում: Մինչդեռ, հիշեցնենք` վարչական շրջանների ղեկավարները նշանակվում են հենց քաղաքապետի որոշմամբ:
Նշենք որ, ինչպես և սպասվում էր, այս համայնքի ղեկավար է նշանակվել Արտակ Ալեքսանյանը, ով, ըստ շրջանառող լուրերի, այս համայնքից ընտրված գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին է և մինչ օրս զբաղեցնում էր նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Մանրամասները այստեղ`