Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարար վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ժամը 11:30-ի սահմաններում ահազանգ է ստցվել, որ Նոր Եդեսիա գյուղով հոսող ջրանցքի մեջ տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երեկվանից արդեն նկատելի է գազի գնի բարձրացման հետևանքով հացամթերքի շուկայում 10-20 դրամով թանկացումներ», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղն ունի 5000 բնակիչ, որոնք զբաղվում են հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ: Գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանի փոխանցմամբ, չնայած գյուղից արտագաղթողները մեծ թիվ չեն կազմում, սակայն երիտասարդության մեծ մասն այժմ մեկնել է արտագնա աշխատանքի:
Երևան-Աբովյան երթուղում աշխատող N 259 ավտոբուսները կփոխարինվեն նոր` Չինաստանից ներկրված թվով 19 ավտոբուսներով: Քիչ առաջ ավտոբուսները ներկայացվեցին Հանրապետության հրապարակում, որոնց ծանոթացավ նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Ազատամարտիկ Գևորգ Տեր-Գևորգյանն ասաց, որ համազգեստ հագած մարդու նկատմամբ ոտնձգությունը միանշանակ դատապարտելի է:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 09.07.2013թ. անցկացված նիստի ժամանակ, Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվողի մայրը փորձ է արել շանտաժի և լկտի ստի միջոցով շեղել ու ծուղակի մեջ գցել ընթացող դատապրոցեսը՝ մտածված կերպով շրջանառության մեջ դնելով Վարդան Ղուկասյանի և նրա որդու անունը:
Տրանսպորտի գնի թանկացումն անխուսափելի է: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բերգլարյանը:
Ոստիկանության Սպիտակի բաժնում երեկ՝ հուլիսի 9-ին, նյութեր են նախապատրաստվել՝ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Հունիսի 27-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Քոչարի փողոցի 7 շենքի բնակչուհի, 1967 թ. ծնված Գոհար Թ.-ն և հայտնել, որ իրենց բնակարանի իրերը խառնված են:
Հուլիսի 10-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում՝ ջրանցքի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մի տեղ մտնում, ասում ես՝ ես պատերազմի մասնակից եմ, կամ երկրորդ կամ առաջին խմբի հաշմանդամ եմ, ասում էին՝ չգնայիր, քեզ ոչ մեկը չէր խնդրել»: «Ես Ղարաբաղի տեղն էլ չեմ իմացել, ծնված օրվանից ես չեմ էլ իմացել՝ Ղարաբաղ կա կամ ղարաբաղցի: Պարզ եմ ասում»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 11-ին ժամը 07.00 – 23.00 կդադարեցվի ջրամատակարարումը.
Ոչ թե հարձակվել են, այլ նրանք արդեն սպառազինված կանչել են իրենց տան մոտ հաշիվները մաքրելու: Մինչ այդ արդեն հաշիվներ էին մաքրել Ավետիքի հետ: Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են, էլ ինչ պետք է լիներ:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի ՀՓՎ թիվ 10 ջոկատի վարորդ Ս.Օհանյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Անահիտ Բախշյանի հարցմանը քաղաքապետը դեռևս չի պատասխանել, սակայն տիկին Բախշյանին հաջողվել է իմանալ, որ «Հասարակական օբյեկտի» կառուցմանը հետևում է փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, ով ծառայում է ՀՀ ոստիկանությունում, օբյեկտը գրանցված է Կարինե Միրզոյանի անունով, իսկ շինթույլտվությունը տրամադրվել է 2013թ. մայիսի 22-ին:
Հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ով նախաձեռնել էր հաշվեհամար բացել կարկուտից տուժած Արմավիրի բնակիչներին օգնելու համար, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ ուրբաթ օրը հաշվեհամարին 80 միլիոն դրամ է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հուլիսի 3-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Վեդի քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին:
Յուրիկ Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Մերսեդես E-124» մակնիշի տաքսի ավտոմեքենայով «Կասկադ» կոչվող տարածքից երկու անհայտ երիտասարդների տեղափոխել է Մուշավան գյուղ, սակայն գյուղի սկզբնամասում գտնվող ամայի վայրում մեքենայի ետնամասում նստած երիտասարդը ձեռքերով բռնել է իր պարանոցը, իսկ առջևում նստածն իր վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է 58.000 դրամ, 100 ՌԴ ռուբլի և 2 ԱՄՆ դոլար, որից հետո դիմել են փախուստի:
Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Մասիսի «Գեղարվեստի դպրոց»-ի տնօրենը։
Արարատյան դաշտավայրում ուղղակի աղետալի վիճակ է ստեղծվել: Մի քանի հարյուր ձկնաբուծական տնտեսություններ ունենք, որ վաղը նույնպես խնդրի առաջ են կանգնելու: Ունենք նաև 700 անօրիական հորեր, որոնք քարտեզագրման արդյունքում արձանագրվել են:
Գյումրիում դարձյալ հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն, ինչից տուժել է Գյումրիի բնակիչ, Արթուր անունով 34-ամյա մի քաղաքացի:
Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչները ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն:
Հուլիսի 10-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Գ.Ստեփանյանը գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, պատշգամբում այրել է անկողնային պարագաներ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970 թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987 թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
Սամվել Մխիթարյանին և Արա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, Երևան քաղաքում գտնվող X հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ:
Նազրանում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 23-ամյա «օրենքով գող» Խամզատ Աուշևը, ով հետախուզվում էր զինված կողոպուտ կատարելու մեղադրանքով։
Հայաստանցիները կոռուպցիայի դեմ պայքարում ոչ իշխանություններին են հավատում, ոչ իրենք իրենց ուժերին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մի քանի օր առաջ Հայաստանի քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ Եգիպտոս այցելություններից:
Երևանի ավագանու որոշման համաձայն՝ կայանումը ժամը 00:00-ից մինչև 08:00 անվճար է, սակայն «Փարկինգ սիթի սերվիս»-ը ցանկանում է տուրքերը գանձել ժամը 08։00-ից սկսած