Բնապահպանների փոխանցմամբ, հունիսի 26-ին ՀՀ կառավարության ընդունարանից իրենց բանավոր փոխանցվել է, որ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից:
«Համոզված եմ, որ կառավարության այդ որոշման նախագիծը գրողը չէր էլ պատկերացնում՝ ինչի՞ մասին էր խոսքը, որովհետև մենք ունենք պետական չինովնիկներ, ստորին օղակի աշխատակիցներ, ովքեր չեն էլ պատկերացնում, թե Քաջարանը որտեղ է գտնվում: Նույնիսկ հնարավոր է, որ նրանք Քաջարան գործուղվելիս գնան դեպի Ծաղկաձոր»,- 168.am-ին տված հարցազրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը:
168.am-ի հերթական հոդվածը զայրացրել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը:
Մեր կողմից արտադրվող հացը միակն է, որ 2006թ. ՀՀ Առողջապահության նախարարության կողմից անցել է բոլոր բժշկական քննությունները, և մենք ունենք փաստաթղթեր, որոնք հաստատում են տարբեր հիվանդություններով հիվանդների`մեր ապրանքատեսականին օգտագործելու դեպքում՝ բուժման պրոցեսի արագացումը:
Հանցավորության վիճակը ըստ ոլորտների ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները՝ վերլուծելով հանցավորության վիճակի շարժընթացը, իրավապահ մարմինների ձեռնարկած կանխարգելիչ քայլերը:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը խաբեությամբ ստիպել է աշխատանքից ինքնակամ ազատման դիմումներ ներկայացնել` կրկին աշխատանքի ընդունելու պայմանով: Սակայն, պարզվել է, որ դա տնօրենի հնարքն էր` իր համար ոչ ցանկալի աշխատակիցներից ազատվելու համար:
«Ես կարծում եմ, որ կառավարությանը ձեռնտու է, որ ինչ-որ խավարամիտ մարդիկ ավելանան, ու իրենց տեղը դնող չլինի: Եթե երիտասարդությունը կրթություն է ստանում, ապա իր բողոքն է հայտնում կառավարության անիմաստ որոշումների դեմ»:
ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներին ևս մի քանի օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու ու գործի վերաբերյալ միջնորդություններ անելու համար:
Մոսկվայում բացահայտվել է խարդախների խումբ, որը ստեղծել էր փողերի անօրինական կանխիկացման մեջ մասնագիտացած ընդհատակյա բանկերի մի ամբողջ ցանց: Անօրինական բիզնեսի կազմակերպիչ Ջեյխուն Ահմեդովի նկատմամբ հայտարարված է դաշնային հետախուզում:
Համաձայան ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ՀՀ բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտության տվյալների` տղամարդկանց մահացությունն իր գագաթնակետին է հասնում 70 տարեկանից հետո: Բացի դա, նկատվել է օրինաչափություն, ըստ որի` գյուղաբնակ կանայք և տղամարդիկ ավելի երկար են ապրում (միջինում 5 տարի), քան քաղաքաբնակները:
Այսօր «Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել Ախալցխայի բերդի վերանորոգումից հետո նրա վերաբացման կապակցությամբ վրացական իշխանությունների կազմակերպած համերգին հայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի մասնակցության կապակցությամբ:
Օրերս 168.am-ը տեղեկություն էր ստացել այն մասին, որ մանկատների բեռնաթափման ծրագրով Վանաձորի մանկատնից մի քանի երեխա վերադարձվել է կենսաբանական ընտանիք:
Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի բնակարանից հայտնաբերել են ներարկիչներ և սրվակներ` թափանցիկ հեղուկներով, տարբեր դեղահաբեր և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ: Նույն բնակարանից բերման են ենթարկվել 1973թ. ծնված Ալեքսանդր Ա.-ն, 1972թ. ծնված Արթուր Դ.-ն և 1975թ. ծնված Ռուբեն Մ.-ն:
«Հացաթխման համար տարեկան մոտ 1000 տոննա քիմիական և սինթետիկ քիմիական և արհեստական բարելավիչներ են մտնում Հայաստան: 1000 տոննան բավական մեծ թիվ է մեր երկրի համար: Բարելավիչը պարունակում է գենախախտ սոյա, պերոքսիդային միացություններ, օրգանական թթուներ, էմուլգատորներ,կոնսերվանտներ, ներկանյութ, հոտի և համի արհեստական բաղադրիչներ: Մի խոսքով` աղբ է:
Նպատակը տուգանելը չէ, այլ մեր համաքաղաքացիներին կրկին ու կրկին հիշեցնելը, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդ մարդիկ, երեխաներ, որոնց գիշերային անդորրը խանգարվում է հրավառությունների պատճառով:
Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթևոսյանը:
Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Վելսկի դատարանը օգոստոսի 8-ին 3 տարի 4 ամսով իջեցրել էր 13 տարվա գաղությանի ռեժիմի դատապարտված Պլատոն Լեբեդևի պատժաչափը:
Տ. Սարգսյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, որն, ըստ նրա, հնարավորություն է ընձեռում գնահատական տալ շինարարին, նաև արձանագրել այն առաջընթացը, որ կա շինարարության ոլորտում:
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հեբեյ նահանգում հորդառատ անձրևների պատճառով Չինական պատի մի մասը փլուզվել է:
Երևանում`օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամու ուժգնացում` 14-19 մ/վրկ արագությամբ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել:
«Հարսնաքարի» գործով տուժող կողմը 2 օրվա ընթացքում մտադիր է բողոքարկել գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու` ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն:
Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստում միաձայն կողմ քվեարկությամբ խմբակցության ղեկավար ընտրված Սերգեյ Մկրտչյանին:
Ֆիլիպիններում ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները: Երկու օրվա ընթացքում՝ օգոստոսի 6-ին և 7-ին, մայրաքաղաք Մանիլայում ամսական նորմայի չափով տեղումներ են գրանցվել: Արդյունքում` մայրաքաղաքի մեծ մասը հայտնվել է ջրի տակ: Տարերային աղետը վնաս է հասցրել երկրի ավելի քան 2.5 մլն բնակչի:
«Ես ինքս վատ չեմ զգում, որովհետև Հակոբյան Մաքսիմի նշանակած կադրերը հակաազգային կամ որևէ վատ արարք չեն անում: Պարոն Հակոբյանը նաև իմ շտաբի պետն է: Ես երբևէ շտաբ չեմ դնում, բայց Հակոբյան Մաքսիմին ընդունում եմ՝ որպես իմ շտաբի պետը»:
Փրկարար ծառայությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել ավտոմեքենաները թողնել ավտոտնակներում, իսկ բակերի կամ պատշգամբների կահույքը՝ հավաքել:
Օգոստոսի 10-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գրիգոր Խ.-ին, որը ս/թ մարտի 14-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
«Ներկայումս Սիրիայում ստեղծված իրավիճակի հետեւանքով տարբեր պետություններում անցկացվում են տարերային դրամահավաքներ, որոնց ընթացքում հավաքված գումարները կարող են փոշիանալ: Նման անցանկալի ընթացքից խուսափելու համար է, որ սիրիահայերին օգնել ցանկացող մեր բոլոր հայրենակիցներին ընձեռվում է հնարավորություն նվիրատվություններ կատարել առանձնացված դրամային եւ արտարժութային հետեւյալ հաշվեհամարներին…
Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Նա հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 8-ին Վրաստանի Հանրապետությունում: Լավչյանը մեկնել էր ամառային հանգստի Բաթումի և հրազենային վնաս ստացել է այնտեղ` վրացու կողմից արձակված կրակոցից: