
Բացահայտվել է յոթ տարի առաջ կատարված գողությունը

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մեսրոպ Բ.-ին: Նա խոստովանել է, որ 2006 թ. նոյեմբերին, բաց դռնից մտնելով Արազի փողոցի տներից մեկը, հյուրասենյակի բազմոցի հետնամասից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 250.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն: