
34-ամյա տնօրենը վրաերթի է ենթարկել 3 աղջիկների

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 21:00-ի սահմաններում Ագաթանգեղոս փողոցի թիվ 2Ա շենքի դիմաց Երևանի բնակիչ, 34-ամյա Ոսկան Համբարձումյանը իր կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 02 ՕԼ 202 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչներ, 25-ամյա Նաիրա Սահակյանին, 23-ամյա Մարիետա Բազինյանին և 24-ամյա Աշխեն Հակոբյանին:
Վարորդը, ով աշխատում է «Ոսկան Համբարձումյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված անձինք տեղափոխվեն Էրեբունի բժշկական կենտրոն:
Մանրամասները կարդացեք այստեղ`