
Վթարի ենթարկված վարորդը հիվանդանոցում մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք` հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «HOWO» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վարորդը` ԻԻՀ քաղաքացի, 1984 թ. ծնված Մեհդի Կհեիրջոույենգջեհը, հոկտեմբերի 30-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցում մահացել է: