
Աշխատանքից ազատվել է նաև դատախազության աշխատակազմի ղեկավարը

Պաշտոնանկությունները դատախազությունում շարունակվում են եւ հերթն արդեն հասել է աշխատակազմին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը, ինչը հաստատեց նաեւ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը։ Հիշեցնենք, որ վերջինս եղել է առաջին սոցապնախարարը։
Աշխատակազմի ղեկավար է նշանակվել Համլետ Գրիգորյանը, ով նախկինում աշխատում էր Արդարադատության նախարարությունում։ Ի դեպ, արդարադատության նախարարության մեկ այլ պաշտոնյա՝ աշխատակազմի նախկին ղեկավար Նունե Խաչատրյանը նշանակվել է գլխավոր դատախազի խորհրդական։ ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվել է աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Կամո Ադամյանը։