
Արտակարգ միջադեպ. մրցումների ժամանակ հարձակվել են մրցավարի վրա

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր Մաշտոց վարչական շրջանում գործող «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում, որը գտնվում է Հալաբյան փողոցում անց էր կացվում ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնությունը, արտառոց միջադեպ է տեղի ունեցել:
Ըստ կայքի՝ ռաջնությունը սկսվել է ժամը 17:00-ին և միմյանց հետ մրցում էին «Տիտան» և «Սպիտակ» թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա և սկսել հարվածել նրան: Հարվածների արդյունքում գլխավոր մրցավար Ռ. Եսայանի քթից սկսել է արյուն հոսել, և վատացել է նրա ինքնազգացողությունը: Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ հարվածի արդյունքում կոտրվել է գլխավոր մրցավարի քթոսկրը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ գլխավոր մրցավարին ծեծի ենթարկած Գ. Հովհաննիսյանը ներկայանում էր որպես ՀՀ նախագահի անվտանգության աշխատակից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: