Արգիշտի Կիվիրյանին ու ևս 3 քաղաքացու բերման են ենթարկել Բաղրամյան փողոցից
Բաղրամյան պողոտայից քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղակալի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկվել քաղաքացիական պայքարների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը ու ևս երեք հոգի: Այս մասին տեղեկացնում է Newsbook.am-ը: Կայքի հետ զրույցում ոստիկանական մեքենայում գտնվող Արգիշտի Կիվիրյանը հայտնել է, որ իրենք Բաղրամյան պողոտայով իջնում էին դեպի Օպերա, երբ իրենց մոտեցան մի խումբ ոստիկաններ, հրմշտելով, քաշքշելով, շորերը պատռելով ուժի գործադրմամբ նստեցրեցին ոստիկանական մեքենա:
Ի դեպ, ֆեյսբուքի օգտատեր Տաթև Կոտ Վարդապետյանը գրել է. «էս պահին Բաղրամյանի վրա ոստիկանները բռնի ուժ գործադրելով բերման են ենթարկում Արգիշտի Կիվիրյանին և Անի Կաղինյանին ոստիկանները բռնություններով, ակտիվիստների շորերը պատռելով նրանց ստիպողաբար նստեցնում են մեքենան»:
Ըստ Տաթև Կոտ Վարդապետյանի՝ «իրենք հելոուինի կոստյումներով ու դիմակներով էին, ոստիկանները դրա համար են բռնել»