
Արմինեն բերման է ենթարկվել

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Վայքի բաժին է դիմել 1955 թ. ծնված Աշոտ Ս.-ն և հաղորդում տվել, որ հունիսի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքում գործող մի ընկերություն է այցելել ոմն Արմինե Ա. և ներկայանալով որպես մեկ այլ ընկերության աշխատակից` խաբեությամբ և վստահությունը չարաշահելով իրենից հափշտակել է 500 կգ կարագ և 200 կգ կաթի փոշի` ընդհանուր 1.360.000 դրամ արժողությամբ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի բնակչուհի, 1982 թ. ծնված Արմինե Ա.-ն:
Կատարվում է նախաքննություն: