Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ և 203-րդ հոդվածներով` 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ.Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ:
Մարտի 25-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն:
Երևանի Ռոստովյան և Երկաթուղայինների փողոցների հատման վայրում գործող հացի արտադրամասի մոտ վերսկսված վիճաբանության ընթացքում Արսեն Գ.-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված, պահված և իր մոտ կրվող հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակից մարդաշատ վայրում կրակոցներ է արձակել ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած Արսեն Գ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ձախ ծոծրակային շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Ես թատրոնի մարդ եմ և գիտեմ, որ երբ վերլուծում ես կերպարը և ասում, որ սա իր արմատով լավն է, ուրեմն լավն է: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի արմատը լավն է եղել, և դա ես չեմ ասում, դա ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներից մեկի ժամանակ»,- ասում է Երվանդ Մանարյանը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Մասիս քաղաքի բնակիչ Վրեժ Գալստյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում ոլորտում արձանագրված տարատեսակ խախտումները, մասնավորապես` ինքնակամ շինարարություն իրականացնելու դեպքերը, ինչը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար միջոցառումներ իրականացնելու մասին:
Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ին հատկապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հայաստանում ամենամեծ ժողովրդավարությունը վայելող Одноклассники սոցիալական ցանցի հիմնական տարբերակը թարգմանվել է հայերեն։
Մարտի 25-ին, ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Տաշիր քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 54 տան հարակից անասնագոմի տանիքը:
Մարտի 23-ին, ժամը 18.30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը, ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` հավաքված քաղաքացիներին հրելով վազել է նրա ուղղությամբ:
Վաղը կհրապարակվի «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ մեղադրող կողմի և տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր` Եվա Դարբինյան) որոշումը:
«Ինքն՝ առանց ամաչելու, ներող կլինեք, պուբլիչնի, ամբողջ ժողովրդի մոտ ասաց` «Սիքտիր եղիր, դու էլ, դատարանն էլ, ես բացատրելու բան չունեմ». «Դինո գոլդի» աշխատակցի պնդմամբ` իրեն ասել է ընկերության վարչական հարցերով տնօրենը:
ՀՀ Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հարուցված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում այսօր ձերբակալվել է N զորամիավորման պարենային ծառայության պետը (կոչումով փոխգնդապետ):
«Ուղղակի զարմանում եմ, որ հուշարձանագետը հարձակում է գործում Հայաստանյայց եկեղեցու մեծագույն գործիչներից մեկի՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի վրա՝ այնքան անբարո ստերով ջանալով նսեմացնել նրան»,- գրել է Մութաֆյանը
Մարտի 24-ին, ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 5 անձ:
«Իսկ Րաֆֆին արդեն գնացքից ուշացել է, որն արագ մոտենում է Երևանի ավագանու ընտրություններին, ուր նրա դաշինքը հազիվ թե հաջողություն ունենա: «Ժառանգությունը» օգտագործվեց և տապալվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ կանի դադարեցնի հացադուլը և անհիմն «վերջնագրերը» »,- գրել է Ռ.Մելքոնյանը
Դեռևս չբացահայտված հանգամանքներում գետնանցումի պատին է բախվել «Ինֆինիտի G35» մակնիշի 86 OP 888 պետհամարանիշի ավտոմեքենան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են Երևան քաղաքի Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի 106-րդ բնակարանի բնակիչ` 1966 թ. ծնված Նշան Մարգարյանի ինքնասպանության փորձը:
Մարտի 25-ին, ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 1 շենքի 1-ին հարկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել:
Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
«Ինչ վերաբերում է Գյումրու դիահերձարանում աշխատող բժիշկների մասնագիտական որակներին, ճիշտ է, մեղմ ասած, Գյումրու դիահերձարանի շենքային պայմանները լավը չեն, բայց աշխատակիցները բոլորը մասնագետներ են»:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, քննվում է «Արտաշատ ԲԿ» շտապօգնության կայանի աշխատողների «հակամարտության» գործը:
Այսօր հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արել Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանին:
30-ամյա Կարեն Պետրոսյանը Խարբերդ գյուղի ամառանոցների ճանապարհին, վարելով «ՎԱԶ 21 06» մակնիշի 04 ՕՏ 278 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 6-ամյա Վյաչեսլավ Ամիրյանցին:
ՀՀ ՊՆ սակրավորները հրթիռները տեղափոխել են անվտանգ տարածք:
Աղվան Հովսեփյանի հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը:
Տասնյակից ավելի անձինք հյուրանոցային համալիրը վերածել են հասարակաց տան: Նրանց մեծ մասը մարմնավաճառներ են եղել, իսկ նրանց, ովքեր նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն, ինչպես նաև օժանդակել նպաստողին, արդեն մեղադրանք է առաջադրվել:
Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 4/2 շենքի բակում երկու հոգի մահափորձ են կատարել Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդի 39-ամյա Անուշավան Մանուչարյանի նկատմամբ:
Մինչ հրշեջ – փրկարաների կանչի վայր հասնելը «1-02» ծառայության աշխատակիցները կանխել են թիվ 10 բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Լուսինե Քանքանյանի ինքնասպանության փորձը: