
Նոր մանրամասներ Գյումրիում մահացած նախկին «օրենքով գող» Ասոյի եւ նրան «գողի» տիտղոսից զրկելու պատճառների մասին

Գյումրիում, 66 տարեկան հասակում մահացած նախկին «օրենքով գող» Ասոն՝ Ասատուր Պետրոսյանը, դեռեւս խորհրդային տարիներին մասնագիտացված է եղել գողությունների մեջ: Այս մասին հայտնել են NEWS.am-ի աղբյուրները:
Վերջին տարիներին նրա ընտանիքը զբաղվել է բիզնեսով. խանութներ ունեն եւ շինանյութի վաճառքով են զբաղվում: Նա երկու անգամ է ամուսնացել եւ առաջին կնոջից ունեցած դստեր անունով իրեն պատկանող բիզնեսներից մեկը հենց «Դուստր Մարիաննա» է կոչվում:
Ասոյին «օրենքով գողի» կոչումից զրկվելու իրական պատճառները հրապարակային չեն: Ավելին` նրան ճանաչողներին հայտնի է միայն այն վարկածը, իբր իր գործընկերների հետ խնդիր է ունեցել այն պատճառով, որ հայրենասիրական մղումներով, դեռեւս 21 տարի առաջ Գյումրիում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման արարողության ժամանակ կարմիր ժապավեն է կտրել: Նշվում է նաեւ, որ Ասատուր Պետրոսյանը շատ հայրենասեր մարդ է եղել, իսկ վերջին տարիներին ընդհանրապես իրեն շատ պասիվ է պահել եւ նվիրվել է ընտանիքին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: