Եթե Բարսելոնայից, Վալենսիայից կամ մեկ այլ քաղաքից եկել-հասել ես Մադրիդ, որ քո հարցերը լուծես, տեղում պարզում ես, որ դու լսողության հետ խնդիրներ ունես, ինըը նախկինում երբեք չես ունեցել։ Որովհետև քեզ անպայման կապացուցեն, որ ոչ թե իրենք քեզ չեն ասել, այլ դու ինքդ ուշադիր չես լսել։
«ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմումները ընդունվելու են մինչև սույն թվականի հոկտեմբերի 30-ը:
Հայաստանում եղած օձերի, մասնավորապես՝ Հայկական իժի և Դարևսկու իժի վրա՝ նրանց պահպանության նպատակով, չիպեր են տեղադրում: Այս աշխատանքները մեր երկրում առաջին անգամ ձեռնարկել է ՀՀ ԳԱԱ կենսաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Լևոն Աղասյանը:
…վառվում էին շրջապատի մեքենաները, միլիցիոներների մոտոցիկլետները: Դաժան ճակատագիր էր վիճակված շտապօգնության մեքենային, որով ցանկանում էին վիրավոր մրցավարին տեղափոխել հիվանդանոց:
Վթարի հետևանքով վարորդ Դ. Սնխչյանն ու ավտոմեքենայի ուղևորներ` 45-ամյա Սիրանուշ Բաղյանն ու 19-ամյա Սեդա Սնխչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Հավանաբար` ժողովրդական ասացվածքը ճիշտ է «Ախորժակն ուտելիս է բացվում»: 2014-ի նախագծի համաձայն` գործադիր իշխանության ծախսերը 19 տոկոսանոց աճ են արձանագրելու: Համարյա ստանդարտ դարձած 8-9 տոկոսով ավելանալու են մեզ կառավարող խոշորագույն օղակների ծախսերը:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Նոր Արմավիր գյուղից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Ռուբիկ Ե.-ին:
ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանն Ազգային Ժողովում, պատգամավորների հետ հանդիպումների, և ՀՀ գլխավոր դատախազությունում, առաջին իսկ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ինքը չի առաջնորդվելու յուրայիններ կամ օտարներ սկզբունքով. բոլորն իր համար յուրային են:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տերյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Գ.-ին և 1987 թ. ծնված Նարեկ Ղ.-ին:
30-ամյա Մարատ Մովսիսյանը, վարելով Mercedes մակնիշի 07 FF 707 համարնիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում, «Կինոհայրենիքի» խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Տաքսու վարորդի սպանության դեպքի մանրամասներ: Տեսանյութը՝ ՀՀ ոստիկանության կայքէջից:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր ի սկզբանե, որ տուժող կողմն էլ պիտի շահագրգռված լինի, որ գործն ինչքան հնարավոր է արագ ընթանա առաջ, որպեսզի, ի վերջո, պարզաբանվի, թե ինչ է տեղի ունեցել: Բայց իմ այդ կարծիքը փոխվում է, ինձ թվում է` տուժող կողմին ձեռնտու են ձգձգումները: Չգիտեմ` ինչու:
Պետությունը կրկին մտնում է քաղաքացու գրպանը. առաջին հարվածը զգում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, ովքեր այլևս մտածում են երկիրը լքելու մասին:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 1/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Գործը մինչև վերջ բացված չէ: Մենք անպայման պետք է բողոքարկենք, որ գործը մտնի վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում, իհարկե, խոսելու ենք 100 հազար փոխանցման մասին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Մինչ կժամանեին փրկարարներն և ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերել 6 վիրավորների և տեղափոխել Ապարանի բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1983 թ. ծնված, նախկինում դատված Իրակլի Ս.-ին:
Մեզանից յուրաքանչյուրն, ով անձնապես առնչվել է հայաստանյան դատաիրավական համակարգին, համոզվել է, որ հանրապետությունում տիրող արդարադատության լիակատար դեֆիցիտի պայմաններում` բացահայտորեն ծաղկում է անօրինականությունը:
1993 թվականին Երևանում կատարված սպանության հետքերով
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր էլ ժամանակ չունեցավ մտածելու հրաժարականի մասին: Իր հնարավոր հրաժարականի մասին հարցին երեկ, որդու ձերբակալման շուրջ տարածված տեղեկություններից հետո, նախարարը մամուլի խոսնակի շուրթերով ընդամենը հաղորդել է, թե «զբաղված է, հանդիպումների մեջ է»:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 16.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ճամփեզրին կայանված «ԿռԱԶ» մակնիշի բեռնատարի:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ գերխնդիրը սկզբունքորեն նոր կառույցի ձևավորւմն է, ինչի հիմքում լինելու է նոր ոստիկանը՝ այլ արժեհամակարգով և գործունեության չափորոշիչներով, օրինականության պահապան, ով նախևառաջ քաղաքացի է, ում մեջ պետք է երկխոսեն քաղաքացին ու ոստիկանը, ում առաքելությունը պետք է լինի ծառայությունը օրենքին ու ժողովրդին, իսկ կոչումը՝ իր կերպարով ու գործով հասարակության համար օրինակ ծառայելը:
Հոկտեմբերի 25-ից 29-ին շրջանների մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ, Վայոց ձորում և Սյունիքում 27-ին սպասվում են տեղումներ:
Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի գործը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարականով վերցվել էՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հսկողության տակ: Ինչպես հայտնում է կայքը, այսօր` հոկտեմբերի 24 -ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանը նշված քրեական գործով կանչվել է Ա. Թամազյանի մոտ:
Մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեկ այլ գործ ամբաստանյալի մասնակցությամբ և առաջարկեց դատական նիստտերը հետաձգել առնվազն մեկ ամսով: Ամբաստանյալ Արթուր Պետրոսյանն էլ, կարծիք հայտնելով հաջորդ նիստին նշանակման օրվա մասին, ասաց, որ իր համար միևնույնն է. «Իմ համար մեկ է, կարաք այսօր էլ դատեք»:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.40-ին, «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 41 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 86-ամյա տաղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը: 2013 թ. հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը, որի ժամանակ դատարանը քննեց Սամվել Դիլոյանի և Արտակ Վերանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ դատախազ Աշոտ Գրիգորյանին բացարկ հայտնելու վերաբերյալ՝ ոչ պատշաճ քննություն կատարելու հիմքով:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը, կատարելով սույն գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, կայացրել է վեճն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բերքանուշ-Դվին ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի: