ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում գտնվող 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի վրա ԱՄՆ-ի հարվածները խաթարել են մոտ 30 գյուղերի խմելու ջրի մատակարարումը: Այս մասին հայտնում է Իրանի խորհրդարանի անդամ Աբդուլքարիմ Հաշեմի Նահլ Էբրահիմին։
«Ջասկ շրջանի արևմտյան հատվածին ջուր մատակարարող ջրամաքրման կայանը հարձակման է ենթարկվել։ Սա խաթարել է տարածքի՝ մոտ 30 գյուղ ջրամատակարարումը», – ասել է նա Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ աղազերծման կայաններն ամբողջությամբ չեն ոչնչացվել, սակայն լուրջ վնասներ են կրել պոմպակայանները, որոնք ծովի ջուրը մղում էին դեպի այդ կայաններ։
Էբրահիմին ԱՄՆ գործողություններն անվանել «անմարդկային բոլոր առումներով» և կոչ է արել համաչափ հարվածներ հասցնել հակառակորդին։

