Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում են բարդության բարձր աստիճանի հրամաններ կատարելու ցանկությամբ։
Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում են բարդության բարձր աստիճանի հրամաններ կատարելու ցանկությամբ։ Այս մասին սոցցանցերում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Հողը միշտ էլ հրդեհվել է Ռուսաստանի թշնամիների ոտքերի տակ, և այն այսուհետ ևս հալեցնելու է նրանց, Վլադիմի՛ր Վլադիմիրովիչ։ Դուք միայն խնդիր դրեք, իսկ մնացածը մենք կանենք։
Ավելորդ չէր լինի սկսել հենց այն երկրներից, որոնք, թաքնվելով ՆԱՏՕ հապավման հետևում, առանց ամաչելու, բացահայտ ու մարտահրավեր նետելով զենք, տվյալներ և այլ աջակցություն են տրամադրում ուկրոֆաշիստներին։ Եթե իրենք ոչ մի կերպ չեն հասկանում, որ Ռուսաստանը չի պատրաստվում համբերատար և ձեռքերը ծալած հետևել այս ամենին, նշանակում է՝ ժամանակն է ոչ թե պարզապես նրանց դա մատչելի լեզվով բացատրել, այլ վերցնել ու այդ ամենը մտցնել նրանց նատօյական գարշելի կոկորդները։ Հենց որ տրոտիլի հոտը զգան, հենց որ լսեն Կալաշնիկովի որոտն ու Տ-90-ի շաչյունը, միանգամից ամեն ինչ կհասկանան ու կգան ճշմարտության դաշտ։ Ժամանակն է կրակ բացել, և վե՛րջ։
Այս ողջ սատանայական պղծությունը միայն ուժի լեզուն է հասկանում։ Նրանց հասու չէ, որ Ռուսաստանն այժմ խնայողական մարտական գործողություններ է վարում՝ քաղաքացիական բնակչության շրջանում նվազագույն կորուստներով։ Բայց հենց որ մենք բաց թողնենք մեր մարտական մեքենայի արգելակները, հենց որ մեր ջրաղացաքարերը սկսեն աղալ նրանց ոսկորները, արևմտյան բոլոր առաջնորդները հերթ կկանգնեն իրենց խորին ներողությունները հայտնելու համար»,- գրել է նա։

