Բաժիններ՝

Սասուն Միքայելյանը՝ Լևոն Խեչոյանի մասին. Եթե այսօր ինչ-որ հաջողություններ ունենք՝ Լևոնն էլ իր ներդրումը ունի. tert.am

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր տեղի ունեցավ գրող, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը։ Հարազատները, ընկերներն ու մարտական ընկերները, ինչպես նաև քաղաքական գործիչներ ու պաշտոնյաններ եկել էին հրաժեշտ տալու ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկին։  Արձակագրի հոգեհանգստին էր եկել նաև Սասուն ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ում ջոկատում կռվել էր գրողը։ Tert.am-ի հետ զրույցում նա ասել է.

«Ազգի մեջ տեսակ կա, որը միշտ ազգի փրկության, ճակատագրական պահերին միշտ կարողացել է կանգնել այն թեժ կետերում, էպիկենտրոնում, որտեղ դժվարությունները շատ են: Լևոն Խեչոյանին ես ոչ թե որպես ազատամարտիկ, այլ որպես գրողի եմ փայփայել եմ, ոչ թե տարբերություն եմ դրել, այլ ուղղակի որպես գրող–ազատամարտիկ հազվագյուտ է եղել մեր պատմության մեջ: Ես գիտակցաբար ուզել եմ, որ ինքը կենդանի մնա ու կիսատ թողած գործը շարունակի: Ինքը մեծ է եղել թե ջոկատի կազմում, թե տղերքի դաստիարակության մեջ: Ինքը տղերքին միշտ հավաքում էր, հեքիաթներից սկսած դաստիարակչական բաներ էր պատմում: Ինքը միշտ քարոզել է, որ հայ ջոկատները երբեք իրար դեմ դուրս չգան: Եթե այսօր ինչ-որ հաջողություններ ունենք՝ Լևոնն էլ իր ներդրումը ունի»,-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս