Բաժիններ՝

Նորվեգիայում ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացել հրդեհի ճիրաններում

Նորվեգիայում հարավում հուլիսի 17-ին բռնկված հրդեհի հետևանքով Դրամեն համայնքի Կրոկստադելվա ավանում ամբողջությամբ այրվել է 100-ից ավելի տուն։ Այս մասին հայտնում է երկրի NRK հանրային հեռարձակողը։

Հրդեհը բռնկվել է տներից մեկում և տարածվել հարևան կառույցների վրա, նաև մոտակա անտառում։ Ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում լսվել են պայթյուններ։

Տուժել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ։ Ութ ոստիկան ծխահարվել է։ Հիվանդանոց է տեղափոխվել ծխի պատճառով շնչառական խնդիրների բախված երկու անձ։ Իշխանությունները հասցրել են տարհանել հարյուրավոր բնակիչների։ Զոհերի և անհետ կորածների մասին չի հաղորդվում։

Վեստֆոլդի միջհամայնքային հրշեջ ծառայության ղեկավար Յան Հելգե Կայսերի խոսքով՝ հրդեհը մեկուսացվել է, բայց բնակելի գոտում և անտառում հրդեհաշիջման աշխատանքները կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում։ Աշխատանքներին ներգրավված է 10 հրշեջ հաշվարկ։

NRK-ի հաղորդմամբ՝ գիշերը հրդեհամարման աշխատանքները դադարեցվել են ամպրոպի պատճառով։

Նորվեգական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սա երկրում վերջին 100 տարիներին տեղի ունեցած ամենաուժեղ հրդեհն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031