Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները հայտնել են, որ երկրում Էբոլա վիրուսով վարակվածների մահացության թիվը հասել է 864-ի։ Այս երկրի Կառավարության հուլիսի 18-ի հայտարարությունը ներկայացրել է EFE լրատվական գործակալությունը։
Կառավարության տեղեկացմամբ՝ հաստատվել է վարակման 2181 դեպք, հիվանդանոցներ են տեղափոխվել 722 մարդ, ապաքինվել են 412-ը։ Մահացության մակարդակը 39.6 տոկոս է։
Համավարակը տարածվել է երկրի արևելյան 5 նահանգներում, որոնցից վարակվածների թվով առաջատար է Իտուրին։
Նշվում է, որ հիվանդության տարածումը զսպելու նպատակով արձագանքման խմբերն ընդլայնում են համաճարակաբանական հսկողության, վաղ ախտորոշման, հիվանդների խնամքի և նրանց շփումների հետագծելիությունը։
Հարևան Ուգանդայում, որտեղ նույնպես տարածվել էր համաճարակը, հուլիսի 16-ին հայտարարել էին վերջին հիվանդի ապաքինման մասին։ Այդ երկրում գրանցվել էր վարակման 20 հաստատված դեպք և երկու մարդու մահացություն։
Էբոլայի համաճարակի բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել էր մայիսի 15-ին՝ Կոնգոյի Իտուրի նահանգում, որը սահմանակից է Ուգանդային և Հարավային Սուդանին:

