
Ինքնասպանության փորձ Վանաձորում. 29-ամյա երիտասարդը պատրաստվում էր վերջ տալ իր կյանքին

lorinews.am-ի փոխանցմամբ` հունվարի 10-ի երեկոյան ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Ականատեսների փոխանցմամբ` Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամաս տանող կամրջից մի երիտասարդ է ցանկացել ցած նետվել: Ականատեսների փոխանցմամբ տսնելով երիտասարդին, վարորդները կանգնեցրել են մեքենաները ու համոզել տղային չգնալ նման քայլի, այնուհետ զանգահարել են ոստիկանության Բազումի բաժին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները քաղաքացիների հետ միասին կարողացել են երիտասարդին ետ պահել իր այդ քայլից ու շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ըստ աղբյուրի` ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը Վանաձոր քաղաքի բնակիչ, 29-ամյա Գ.Մ.-ն է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: