
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Ներքին կարմիրաղբյուրի ուղղությամբ

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ այսօր՝ հունվարի 10-ին երեկոյան հրադադարի խախտման ռեժիմի խախտում է արձանագրվել:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, մի քանի րոպե շարունակ վարել է հրաձգային կրակ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը ներկայումս պարզում է հրադադարի խախտման հանգամանքները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: