Մորաքրոջ կամ հորաքրոջ որդիները մերձավոր ազգական չե՞ն
Հունվարի 14-ին Սահմանադրական դատարանն այս տարվա իր առաջին նիստում քննության կառնի քաղաքացիներ Հովհաննես Սահակյանի և Ռուբեն Այվազյանի դիմումի հիման վրա գործը: Դիմումողները վիճարկում են «Փաստաբանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրականությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Վիճարկվող դրույթը, մասնավորապես, սահմանում է, որ դատարանում փաստաբանը կարող է անվճար ներկայացուցչություն իրականացնել մերձավոր ազգականի համար: Ընդ որում, որպես այդպիսին նշվում է ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ինչպես նաև ամուսինը կամ ամուսնու ծնողը, փեսան կամ հարսը: Դիմողները խնդրել են այս դրույթը համարել հակասող Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ, 42-րդ հոդվածներին և ճանաչել անվավեր:
Ըստ նրանց՝ վիճարկվող դրույթը զրկում է անձին դատարանում անվճար ներկայացուցիչ ունենալու իրավունքից՝ միաժամանակ պարունակելով իրավական անորոշություն այն մասով, ըստ որի՝ օրենսդիրը, դրույթում ընդգրկելով մերձավոր ազգականների ցանկը, չի ներառել մորաքրոջ կամ հորաքրոջ որդիների մերձավոր ազգական լինելու հանգամանքը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: