Բաժիններ՝

Վնասվել է Սերժ Սարգսյանի նվիրած ավտոմեքենան (տեսանյութ)

tesankyun.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ տարեմուտին Իջևան քաղաքում բախվել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խորհրդական, իջևանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանին պատկանող «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան և Տավուշի մարզկենտրոնի ներքաղաքային երթուղու միկրոավտոբուսներից մեկը: Ճանապարհային ոստիկանությունից կայքը ճշտել է, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան, պատճառվել է նյութական վնաս, դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին փաստացի պատկանող մարզային «Տավուշ» հեռուստաընկերության ռեպորտաժում ասվում է, որ հայ-ռուսական բարեկամության մեջ կատարած մեծ ներդրման համար 2011թ. Լյուբիկ Չիբուխչյանը պարգևատրվել է ոսկե մեդալով և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայով:

Լուսանկարը՝ tesankyun.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031