
Վանաձորում հրդեհ է բռնկվել տաքացուցիչների նախկին գործարանի տարածքում

Հունվարի 12-ին, ժամը 03.44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 114 շենքի դիմաց` նախկին տաքացուցիչների գործարանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդանանց 117 հասցեում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.40-ին: Մասամբ այրվել են Ս. Գ.-ին պատկանող տաքացուցիչների գործարանի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ, առաստաղը՝ 4 քմ և պատերի երեսպատումը՝ 6 քմ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն