Բաժիններ՝

Ալվինա Գյուլումյանին ԵԴ-ում կարող է փոխարինել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը

«Եթե որևէ մեկն ուզում է ժամկետից շուտ պաշտոնը թողնել, բնական է՝ ոչ ոք չի կարող արգելել, դա նրա իրավունքն է, և նման ընթացակարգ նախատեսված է»,- «Փաստինֆո»-ի խնդրանքով մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանի վաղաժամ պաշտոնաթողության մասին մամուլում տարածված լուրերը` նշել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Ի դեպ, նա տեղեկացրել է, որ ՄԻԵԴ կանոնակարգում նոր փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն` այսուհետ անձը  ԵԴ-ում դատավոր կարող է նշանակվել միայն 1 անգամ, 9 տարի ժամկետով:Մինչդեռ Ա. Գյուլումնյանն արդեն 11 տարի աշխատում է ԵԴ-ում: Հետևաբար, պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վերընտրվելու իրավունք այլևս չունի:

«Պետությունը ներկայացնում է 3 թեկնածու, որոնք հաստատվում են ԱԺ կողմից, ներկայացվում են Ստրասբուրգ, Ստրասբուրգում արդեն նրանց ընտրության հարցը ներառվում է ԵԽԽՎ նիստերից մեկի օրակարգում և ընտրում են թեկնածուներից մեկին»,- մեկնաբանելով գործող ընթացակարգը՝ նշել է Արա Ղազարյանը:

Ի դեպ, նա նաև տեղեկացրել է, որ ԵԽ-ում այժմ նոր ընթացակարգ է հասունանում, որի համաձայն՝ ոչ միայն պետությունն իրավունք կունենա թեկնածուներ ներկայացնել, այլև քաղաքացիական հասարակությունը՝ նույնպես:

«Որովհետև փորձը ցույց է տալիս, որ միայն պետության կողմից ներկայացված թեկնածուն աշխատում է լոյալություն ցուցաբերել պետությանը, որից կարող է տուժել դատական ակտերի օբյեկտիվությունը»,- ասել է զրուցակիցը՝ հավելելով, որ նման փորձ արդեն վերջին տարիներին  կիրառվել է մի շարք երկրների կողմից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս