ՀՔԾ-ն հաստատել է՝ քննիչ Հ. Հակոբյանի կողմից այցելություն չի կատարվել Վարդան Պետրոսյանի բնակարան

Հատուկ քննչական ծառյությունը որոշում է կայացրել քրեական գործ չհարուցել Վարդան Պետրոսյանի գործը քննող նախկին քննիչի դեմ: Հիշեցնենք՝ քննիչ Հայկ Հակոբյանի փոխարեն քրեական գործն այժմ քննում է Դավիթ Մարտիրոսյանը:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ով մի քանի օր առաջ է ստացել ՀԾՔ-ի որոշումը, ուշադրությունը հրավիրեց ՀՔԾ որոշման այն հատվածի վրա, որտեղ նշվում է, որ վերահսկող դատախազը քննիչի՝ Վարդան Պետրոսյանի տուն գնալու հանգամանքը «թյուրիմացաբար» է նշել փաստաթղթերում:

Այսպես, փաստաբանի խոսքով՝ ՀՔԾ-ն իր որոշման մեջ գրել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քրեական գործի շրջանակներում քննիչ Հ. Հակոբյանի կողմից այցելություն չի կատարվել Վարդան Պետրոսյանի բնակարան: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը բողոքարկել է ձերբակալման որոշումը, Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արմեն Առաքելյանը  քննել է բողոքը, որոշում կայացրել այն մերժելու մասին՝ նշելով, որ քննիչն այցելել է Վարդան Պետրոսյանի բնակարան: Սակայն ՀՔԾ-ն իր որոշման մեջ նշել է, որ դատախազը թյուրիմացաբար է նշել Վ. Պետրոսյանի բնակարան գնալու մասին:

Որոշման մեջ նշված է նաև, որ որոշումը կայացնելիս քրեական գործի նյութերը չեն գտնվել Արմեն Առաքելյանի տրամադրության տակ, նրա մոտ «տպավորված է եղել», որ այցելություն եղել է: Նշենք, որ դատախազ Արմեն Առաքելյանը դեկտեմբերի 20-ին սեփական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից:

Կարդացեք նաև

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս