Աղվան Հովսեփյան. «Պետք է կարողանալ վանել չարը մեր բարությամբ». «Փաստինֆո»
«Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունն այս տարի ևս Ապարան քաղաքի հրապարակում նշում է ավանդական դարձած ՝ հին տոմարով Նոր տարին: «Փաստինֆո»-ի թղթակցի փոխանցմամբ` այսօր կազմակերպված տոնախմբությանը մասնակցում են ինչպես Ապարանի տարածաշրջանի, այնպես էլ երկրի տարբեր մարզերի ու մայրաքաղաք Երևանի բնակիչներ: Ապարանում են գտվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքական գործիչներ ու մտավորականներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ապարանի քաղաքապետ Գոռ Առաքելյանը, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Վրեժ Մարտիրոսյանը, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Կոմիտաս վարդապետը, այլոք:
«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ «պետք է կարողանալ պահպանել ազգային ավանդույթները և վանել չարը մեր բարությամբ»:
Ա.Հովսեփյանը բոլորին բարեմաղթեց 2014թ. ապրել խղճով և ոչ խղճահարությամբ: Սեր ու ջերմություն մաղթելով բոլորի ընտանիքներին՝ Աղվան Հովսեփյանը բոլորին ուղեկցեց ավանդական խարույկի մոտ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: