Բաժիններ՝

Ֆելիքս Ցոլակյան. «Աղքատությամբ առաջինն ենք՝ հո՛ վերջինը չե՞նք լինի»

asparez.am-ի փոխանցմամբ՝ հունվարի 10-ին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նա կարեւորել է իրականության ազնիվ լուսաբանումը լրագրողների կողմից, իսկ ցանկությունն էր, որ լրագրողի գործունեությունը ընդհանուր առմամբ, օգտակար լինի հանրությանը. «Երբ լուսաբանում եք մարդկանց կենցաղը՝ դրանով արդեն հնարավորություն եք տալիս նաեւ մեզ, որոշակի օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»:

Ըստ մարզպետի, առողջ քննդատությունն անհրաժեշտություն է, այն միշտ օգնում է ընդհանուր աշխատանքին, իսկ անձնական վիրավորանք հասցնելն ավելորդություն է:  Հանդիպման ընթացքում մարզպետը խոսեց նաեւ իր ղեկավարման 8 ամիսների ընթացքում կատարված աշխատանքից ու բացթողումներից: Ֆ.Ցոլակայանը 2013-ը, ընդհանուր առմամբ, հաջողությունների տարի համարեց. «Բավական մեծ աշխատանք է կատարվել, չեմ ասում՝ ամեն ինչ, քանզի դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Եթե մի քանի բառով առանձնացնեմ, ապա կասեմ, որ մենք պետք է մշտապես փոփոխությունների ձգտենք, երբեք չբավարարվենք արված աշխատանքով, իսկ այդպիսի տրամադրվածություն, աշխատելու պատրաստակամություն՝ իսկապես կա, հավատացնում եմ ձեզ»:

Մարզպետը Շիրակի մարզում ու Գյումրի քաղաքում առկա մի շարք հիմնախնդիրներ առանձնացրեց: Դրանք առնչվում են տնակային թաղամասերին, վթարային շենքերին, բարելավման կարիք ունեն ներքաղաքային ճանապարհները, կոյուղագծերը, քյարիզները: Սոցիալական ոլորտում եւս խնդիրները շատ են.

«Չքավորության առումով, չասեմ ամենավեջինն ենք, անընդհատ կրկնում ենք նույն բանը: Առաջինն ենք սպորտի, մշակույթի ոլորտում: Աղքատությամբ էլ ենք առաջինը՝ հո՛ վերջինը չե՞նք լինի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս