
Մոսկվայում մահացել է նախկին օրենքով գող Դաթո Փոթիսկին

Մոսկվայում մահացել է նախկին «օրենքով գող» Դաթո Փոթիսկին, ով նախօրեին վիրավորվել էր «Լերուա Մարլեն» խանութից դուրս գալիս, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Նա մահացել է այսօր առավոտյան, Կրասնոգորսկի հիվանդանոցներից մեկում` որովայնի եւ կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային վանսվածքներից: Ավելի վաղ տարածքային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ անհայտ անձինք ատրճանակից կրակել էին տղամարդու վրա, ով կնոջ եւ երեխայի հետ դուրս էր գալիս խանութից:
Նշվում էր, որ տուժածը 1964թ. Վրաստանում ծնված Դաթո Մելկաձեն է, ով երկու տարի առաջ «հրաժարվել» էր «օրենքով գող»-ի տիտղոսից: