
Խոշոր ու շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. Toyota-ն հայտնվել է արգելապատնեշի վրա. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` հունվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 29-ամյա Էդգար Մկրտչյանի վարած Toyota LC 150 4.0 GAS մակնիշի 80 UՕ 600 համարանիշի, 31-ամյա Առաքել Պարոնյանի վարած Ford Transit մակնիշի 13 ԼՏ 307 համարանիշի և 49-ամյա Արայիկ Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի 33 TՍ 198 համարանիշի ավտոմեքենաները :
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախումից հետո Toyota-ն բարձրացել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի վրա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: