«Ես բանկերից վառված եմ, թույլ տվեք սա էլ ասեմ,- 168.am-ի թղթակցին տեսնելով` ասաց Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Տիգրանը,- Ցորենս քաղել եմ, տարել-տվել եմ բանկին: 85.000 դրամ վարկիցս պակասեց: 4000 դոլար մուծել եմ, 85.000 դրամի համար եկան նստեցին, խեխտում էին, ասում էին, թե դատի են տալիս: Ես էլ ասեցի` թող դատի տան, մենակ էլ իմ դռները չերևան»:
Եթե ծխախոտ օգտագործողների թիվը շարունակի աճել այս տեմպերով, 21-րդ դարում ծխախոտը մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ կդառնա: Այսպիսի եզրակացության է հանգել Գարի Ջիովինոն, ով հետազոտություն է կատարել զարգացող երկրներում ծխախոտի տարածվածության մասին:
Եգիպտացորենի բերքը գյուղացին կենդանիների սնունդ է դարձնում: Նիզամի գյուղի բնակիչներից մեկի տանը եգիպտացորենի հսկա կույտ էր թափված: Բերքն արդեն չորացել էր, գյուղացին չէր հանել անգամ բերքի կեղևը:
Գյուղացիների սեզոնային բերքի իրացմանը խանգարում է նույն մշակաբույսի` Իրանից կամ Թուրքիայից որոշ օլիգարխների և պետական պաշտոնյաների կողմից ներկրումը: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում ասացին նաև Արարատի մարզի գյուղացիները:
«Սուրբ Աստվածամայր» (մանկական) բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում շատացել է ծանր տրավմաներով երեխաներին հիվանդանոց տեղափոխելու դեպքերը:
Արարատի մարզի գյուղերը խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդրի առջև են կանգնած: Ինչպես Սովետական Միության ժամանակ, այնպես էլ այսօր, խմում են արտեզյան հորերից հանված ջրերը:
Youtube-ում մի տեսանյութ է հատնվել, որի հեղինակները իրենց օրինակով սովորեցնում են, թե ինչպես կարելի է սովորական կենցաղային փայլաթիթեղով խաբել աչալուրջ տեխնիկային:
Այսօր վաղ առավոտյան ` ժամը 06:00-ի սահմաններում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊ ՄԿ) պատկանող և Գեղի գյուղի մոտով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապան քաղաքի կենտրոնով հոսող Ողջի գետը:
Դ. Սիրունյանին արհեստական շնչառություն է տրվել, ինչը, սակայն, երկար չի կարելի պահել, քանի որ այն կարող է շնչառական տրավմա առաջացնել: Դիանայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Հրդեհները մոլեգնում են արևմտյան և արևելյան նահանգներում: Վաշինգտոն, Օրեգոն, Այդահո, Կալիֆորնիա և Նևադա նահանգներում արդեն հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները հրդեհի պատճառով:
«Երկրի նախագահից պահանջում եմ երեխայիս հետ շփվելու իմ իրավունքը ետ վերադարձնել ինձ: Երեխայիս ինձնից խլել են մի շարք փաստաթղթեր կեղծելով»,- ասում է ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հացադուլ հայտարարած Դավիթ Ծաղիկյանը:
Քրեական գործը օգոստոսի 18-ին է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելու փորձ):
Ժամը 16:00-ին Դիանա Սիրունյանի առողջական վիճակը հետազոտելու համար տեղի է ունենալու կոնսիլիում, որին մասնակցելու են վնասվածքաբան, թոքային վիրաբույժ, ռեանիմատոլոգ, նյարդավիրաբույժ և Փարիզից ժամանած անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Գևորգ Աբգարյանը:
Օգոստոսի 17-ին վթարի հետևանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սևակ Բաղդասարյանի և 29-ամյա Մարինե Բադալյանի ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն տեղափոխված երեխաներըւ դեռևս հիվանդանոցում են: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Ն. Դալլաքյանի փոխանցմամբ՝ 1 տարեկան 8 ամսական Արծրուն Բաղդասարյանը, ով մարմնի, ինչպես նաև գանգուղեղի ծանր կոտրվածքներ էր ստացել, առայժմ գիտակցության չի եկել: […]
2006 թ.-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկվում է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): Խափանման միջոցը` ազատազրկումը, փոխվում է ստորագրության չհեռանալու մասին որոշմամբ: 2007 թ.-ի վերջից սկսվել է նոր դատաքննություն:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը, ՃԿԿ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այսօր առավոտյան 08-45-ի սահմաններում, արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 5-րդ շենքում:
«Սիվիլիթաս»-ի տնօրենը կրկին պնդել է, որ այս գործընթացը քաղաքական ենթատեքստ ունի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռևս չպարզված հրազենից նրան պատճառել է անհայտ անձը: Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Ափսոս, որ ընտանիքին, մտերիմներին ու մերձավորներին շատ ավելի քիչ տվեց, քան մնացածներիս: Համոզված էր, որ մենք մի օր մենք ենք լինելու: Համոզված էր, որ թացն ու չորը մի օր իրարից ջոկելու ենք: Ափսոս, որ չհամբերեց:
Գործի նյութերին ծանոթանալուց հետո կողմերը ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, որոնք պետք է ուսումնասիրվեն քննիչի կողմից:
ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ՝ Դ. Սիրունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Կրակողին բռնել են դեպքի վայրում: Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի մասին: Դեպքը տեղի է ունեցել Էն-Նաշմա գյուղում: Դեռ հայտնի չէ` եղե՞լ է արդյոք չարագործը որևէ արմատական կազմակերպության անդամ: Վերջին 3 տարում Եմենի մզկիթներում սպանվել է առնվազն 100 մարդ:
Ականատեսները նկատել են, թե ինչպես է կեսօրին կամրջի մոտ վերջինս կանգնեցրել իր ավտոմեքենան ու նետվել ցած: Ռեժիսորի մարմինը հայտնաբերվել է ջրում երկուսուկես ժամ անց։
Անտառային հրդեհների հիմնական պատճառը ` գյուղատնտեսական հողատարածքներն են, չորային եղանակը, կրակի հետ անփույթ վարվելը:
Օգոստոսի 19-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Նորագավիթի 7-րդ փողոցի թիվ 66 տան մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Վարազդատ Գ.-ին, որը 2006 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Թուրքիայում օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ս. Պետրոսյանը կոմայի մեջ է, նա ստացել է բազմաթիվ կոտրվածքներ, գանգուղեղի վնասվածք, արյունազեղումներ և այլ ծանր տրավմաներ: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և մինչ այս ժամը գիտակցության չի եկել:
Սուրենից կարելի էր սպասել ամեն ինչ` բացառությամբ մահվան: Սուրենի մեջ այնքան կյանք կար ու մահը նրանից այնքան հեռու էր թվում… Սուրենն ամեն ինչում էր առանձնահատուկ ու մահը բացառություն չէ: Նրա դստեր` Դիանայի հետ կատարված ողբերգական միջադեպը բթացրել է Սուրենի կորստի ցավը: Հիմա բոլորս սգալով Սուրենի կորուստը, աղոթում ենք նրա դստեր կյանքի համար: Ու դրա մեջ ողբերգական խորհրդանշականություն կա:
Օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը երկարատև հիվանդությունից հետո մահացել է նկարիչ Սամվել Պետրոսյանը: