Բաժիններ՝

Արամ Զ. Սարգսյանը նույնպես երաշխավորում է Վարդան Պետրոսյանի համար

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը անձնական երաշխավորագիր է ներկայացրել սիրված դերասան Վարդան Պետրոսյանին կալանքից ազատելու կապակցությամբ:

Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ անձամբ չի ճանաչում Վարդան Պետրոսյանին, սակայն սիրում և բարձր է գնահատում նրա արվեստը:

Երաշխավորագրի մեջ մասնավորապես նշված է հետևյալը. «Սույնով ես` Արամ Զավենի Սարգսյանս, որպես ՀՀ քաղաքացի, ճանաչելով Վարդանին և ընդունելով իր բարձր արվեստը, իմ անձով ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ եմ նրա կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը և պատրաստակամությունը: Խնդրում եմ Վարդանի փաստաբաններին սույն գրությունը համարել որպես պաշտոնական ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ` ՀՀ դատական ատյաններում նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործառույթներում»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930