Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին
Այսօր խուզարկություն է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակում։ Կան բերման ենթարկվածներ․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Իշխանությունները տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում և փոխարենը ավելանում է Սամվել Կարապետյանի և ուժեղ Հայաստանի նկատմամբ հանրային լայն աջակցությունն ու վստահությունը։ Այս քրեական հետապնդումները, իրավապահ համակարգը գործարկելը, հենց սրանով է պայմանավորված։ Մենք չենք զարմանում, ձեռագիրը չի փոխվել, բայց ուզում ենք իրենց հիասթափեցնել՝ հետ չենք կանգնելու մեր նախանշած նպատակից, և այս ճնշումները մեզ ոչ մի կերպ չեն կանգնեցնելու»,- ասաց նա։



