Բաժիններ՝

Սկեսուրն առարկել է հարսի նկատմամբ համաներում կիրառելու դեմ

37-ամյա Նատալյա Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը: Ըստ մեղադրանքի` հարսը 2013թ. հուլիսի 15-ին` ժամը 11:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել իր սկեսուր Անահիտ  Աֆրիկյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

18.10.2013թ. ամբաստանյալ Նատալյա Ղազարյանը դիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրելով իր նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը:   Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Նատալյա  Ղազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն համաձայնել  է, որ իր նկատմամբ կիրառվի համաներում:

Քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Բագրատ Ղազինյանը Նատալյա Ղազարյանի դիմումի դեմ չի առարկել, սակայն գործով տուժող Անահիտ  Աֆրիկյանն առարկել է Նատալյա Ղազարյանի նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ վերջինիս ներկայացրած դիմումի դեմ:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս