Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար:
«Օդից փող սարքելու» որոշումը: Ես` որպես քաղաքացի, կարծում եմ` վիրավորական է:
Դեպքի վայր մեկնած փրկարարները սանդուղքի միջոցով նշված շենքի 3-րդ հարկի պատուհանից մտել են նշված բնակարան և բնակարանի հյուրասենյակում` հատակին, հայտնաբերել են տղամարդու դի:
Առաջին Եվրասիական երիտասարդական հավաք-ֆորումը հնարավորություն է ընձեռում Հայաստանից ու տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին՝ ծանոթանալ ու փոխանակվել կրթական, մշակութային ծրագրերով:
33-ամյա Բրեյվիկը պնդում էր, որ իր գործողությունները պայմանավորված են եղել իր ծայրահեղ աջակողմյան և հակամահմեդական հայացքներով և դեմ էր նրան, որ իրեն վերաբերվեն որպես հոգեկան խանգարում ունեցող շիզոֆրենիկի:
Անձնական խուզարկությամբ նրա բջջային հեռախոսի հիշողության մեջ հայտնաբերվեց անչափահասների մասնակցությամբ պոռնկագրական բնույթի 2 տեսանյութ: Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասի և 263 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Դավիթ Փահլևանյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ ոստիկանական ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Տորֆավան գյուղի բնակիչ, 1982 թ. ծնված Արա Ս.-ն: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
2012 թ. օգոստոսի 24-ին` ժամը 15:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված է նախնական դատական նիստ ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«Հրդեհներից խուսափելու և անտառների պահպանության ապահովման համար, խնդրում ենք բոլոր համայնքապետերին՝ խստիվ հետևել հակահրդեհային կանոնների պահանջների պահպանմանը», ասված է գյուղնախարարության հայտարարության մեջ:
Այսօր` օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Արարատի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Լևոն Խաչատրյանը, վարելով «ՎԱԶ 21 011» մակնիշի 29 ԼՕ 253 համարանիշի ավտոմեքենան, Ռանչպար-Մասիս ավտոճանապարհի Նորամարգ գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փշալարերով պատված ճանապարհին և հայտնվել ջրատարում:
Մեքենան ունի 1950 լիտր տարողությամբ ջրի բաք, պոմպ` այլ աղբյուրից ջուր վերցնելու համար, ունիվերսալ կաթսա, որն աշխատում է գազով, փայտով ու դիզելային յուղով, կա նաև օդափոխության ու ջրահեռացման համակարգ։
Անհիմն չէ տեսակետը, թե Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման մասին զրույցները չափազանցություն են: Բանն այն է, որ բնակչության զգալի մասը հոգեբանորեն պատրաստ է հեռանալ երկրից:
Սերմացուի բաշխումն արդեն ընթացքի մեջ է, այն ավարտին կհասցվի մինչև սեպտեմբերի 5-ը:
Օգոստոսի 16-ին, առավոտյան ժամը 9։00-ին Մասիսի շրջանի Արբատ գյուղի բնակչուհի Թերեզա Առաքելյանի տնակում հրդեհ էր բռնկվել:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել, երբ օգոստոսի 10-ին՝ ժամը 14-ի սահմաններում, ծառայության պետի նախկին տեղակալ Մարսել Մաթեւոսյանն իր աշխատասենյակում հանկարծամահ էր եղել՝ սրտի կաթվածից:
Ստեփանակերտի Այգեստան գյուղի ճանապարհին պատահաբար հանդիպեցի Սուրիկ պապիկին, ով, պարզվեց, բավական հայտնի է իր «տաչկայով»: Սուրիկ պապիկի «տաչկան» աչքի է ընկնում իր նորաձևությամբ:
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը: Էմմա Սարգսյանը ծնվել է 1939թ.: Կատարվում է նախաքննություն:
«Խաղողի մթերման գնային քաղաքականության շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են».- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը
Տեխնիկայի ու սպառազինության գծով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանը չի բողոքարկելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել է նրա պաշտպան Հասմիկ Պապյանը:
Հիշեցնենք, որ բռնարարքի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, գործով կան ևս 4 տուժողներ, իսկ գործով բոլոր 6 մեղադրյալները համալիրի աշխատակիցներ են:
ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, այսօր հետաձգել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման: Նիստը հետաձգվել է Տիգրան Աթանեսյանի բացակայության պատճառով:
Ջերմոցային տնտեսություններ ունեցող բազմաթիվ գյուղացիներ դժգոհում են, որ հատկապես ձմռան ամիսներին իրենց համար ձեռնտու չէ ջերմատների շահագործումը, քանի որ ֆինանսական կորուստներ են կրում:
Կասկածյալը, ըստ տեղեկությունների, սոցիալական ցանցում գրանցվելով այլ անձի պայմանական անվամբ, ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ, նամակագրության միջոցով բացատրել կնոջ ու տղամարդու սեռական օրգանների նշանակությունը, սեռական հարաբերություններ ունենալու ձևերը, այդ թվում՝ խաթարված, համոզել իր հետ ունենալ նման հարաբերություններ, ընդ որում, նկարահանվելու պայմանով:
Աղջիկը տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Ոստիկանությունը հանգամանքները պարզում է:
Կառավարությունը հաստատել է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը։
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման և լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար` վերականգնելով աշխատանքային ռիթմը:
332 ընտանիքից 322-ն արդեն ստացել է սահմանված գումարները
Ամեն տարի Ավստրալիայում հումանիտար աղետներից ապաստան կարող է ստանալ 6000-ով ավելի մարդ, քան նախկինում էր: Հայտնի չէ` կավելացվի՞ երկրում քաղաքական փախստականների թիվը, թե ոչ:
Երեկվանից անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի հյուսիսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հայտնում է Reuters-ը: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ իրավիճակ է հայտարարել երեք` Թեհամա, Շաստա և Փլումաս շրջաններում:
168.am-ի հետ հեռախոսազրույցում Աշտարակի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Կարինե Մինասյանն ասաց.«Հիվանդը պառկած է վիրահատական բաժանմունքում: Կոտրվածքներ չունի, բայց գլխուղեղի ցնցում ունի, ինչի համար էլ հիմա բուժվում է: Առայժմ Գևորգը գտնվում է հետազոտման փուլում, իսկ նրա վիճակն առավել պարզ կդառնա օրվա 2-րդ կեսին»: