Հայաստանի հանրության հանդեպ կամա, թե ակամա «եռակի ազդեցության գործակալություն» իրականացնող մարդիկ, պարզապես Ռուսաստանի ինքնանպատակ հայհոյախոսությամբ չզբաղված մարդկանց որակում են «ծախված» ու «ռսասատրուկ». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Նկատե՞լ եք. ուրեմն նրանք, ովքեր զբաղված չեն եւ իրենց աշխատանքի հիմնական նպատակ չեն դիտարկում Ռուսաստանի ինքնանպատակ թիրախավորում՝ «ծախվածներ» են, «ռսաստրուկներ», իսկ նրանք, ովքեր լինելով արեւմտյան դրամաշննորհային ծրագրերի ուղղակի, թե անուղղակի շահառու՝ զբաղված են ամբողջ օրը պարզապես Ռուսաստանի ինքնանպատակ թիրախավորմամբ՝ «անաչառ-անկաշառների» բանակն են:

Սա ծիծաղելի կլիներ, բայց ամբողջ հարցն այն է, որ իրականում այդ բանակի մի ստվար մասը այլ բան չէ, քան երկակի ազդեցության գործակալ: Այլ կերպ ասած, Հայաստանի հանդեպ տարածում են թե արեւմտյան, թե ռուսական ազդեցություն: Ընդ որում, կա նաեւ երրորդը վրադիր՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցության տարածումը:

Միով բանիվ, ուրեմն Հայաստանի հանրության հանդեպ կամա, թե ակամա «եռակի ազդեցության գործակալություն» իրականացնող մարդիկ, պարզապես Ռուսաստանի ինքնանպատակ հայհոյախոսությամբ չզբաղված մարդկանց որակում են «ծախված» ու «ռսասատրուկ»:

Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին: Հայաստանում եվրաատլանտյան օրակարգը վարկաբեկելով, այդ կարեւոր օրակարգը, աշխատանքային այդ կարեւոր ուղղությունը բանալ հակառուսականության հետ նույնականացնելով, ասոցացնելով, այդ կարեւոր աշխատանքային ուղղության նշաձող սահմանելով ոչ թե ինքնաբավ օրակարգի ձեւավորումը, այլ՝ հակառուսականությունը:

Իսկ դա օգտակար է նաեւ Ռուսաստանին, որովհետեւ այդպիսով Ռուսաստանը ստանում է Հայաստանի հանդեպ եւս մի «ալիբի»: Միաժամանակ, այդպիսով Հայաստանում մարգինալացվում է նաեւ եվրաատլանտյան օրակարգը: Աշխատում է երկու ծայրահեղության սկզբունքը: Իսկ Հայաստանի հանդեպ այդ սկզբունքը աշխատեցնելու շահառու են բոլոր աշխարհաքաղաքական դերակատարները:

Ըստ այդմ, մնում է պարզապես մի փոքր խորհել իրավիճակի եւ պատկերի շուրջ, հասկանալու համար, թե գործնականում որտեղ է «ծախվածությունը»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930