Բաժիններ՝

Հրդեհ` Երևանում

Նոյեմբերի 11-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթ 13 փողոցի թիվ 3 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել էլ. ցանցի, «1-03» և «1-04» ծառայության հերթապահները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.52-ին, մարվել՝ 04.07-ին:

Այրվել են տան բակում գտնվող խոհանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ), կից խորդանոցի ծածկը (3 քմ) և պահեստավորված փայտ (2 խմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս