
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես կգա միջնորդությամբ

Yerkir.am -ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը տարակուսանք է հայտնել Վարդան Պետրոսյանին հապշտապ կալանավորման առիթով.
«Տեղի է ունեցել ողբերգություն: Ավտովթարի արդյունքում մահացածների ընտանիքների համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպվելը: Ցավակցում եմ այդ ընտանիքներին, խորապես ցավում եմ այդ երիտասարդների համար: Սակայն պետք է հասկանանք, որ Վարդան Պետրոսյանը այն անձը չէ, որ կխուսափեր քննությունից, կամ կփորձեր խոչընդոտել հետաքննության ընթացքը: Ավելին’ նա նաև այն հանցագործը չէ, որին հապշտապ պետք էր մեկուսացնել հասարակությունից:
Ընթանում է քննություն և եթե պարզվի, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, միանշանակ է , օրենքի սահմաններում կկրի իր պատիժը, բայց նման վերաբերմունքը սիրված դերասանի նկատմամբ, անհասկանալի է:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը վաղը հանդես կգա նախաձեռնությամբ , կմիջնորդենք, որ փոխվի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը և քննությունը ընթանա նույն այդ ավտովթարի արդյունքում առաջացած առողջական խնդիրների բուժմանը զուգահեռ»: